21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վանում արդեն հայատառ ցուցանակներ կան

Վանի Էդրեմիթ շրջանում տարբեր լեզուներով, այդ թվում` նաև հայերենով ճանապարհային ցուցանակներ են տեղադրել` գրում է ‘’Ակօս’’-ը:   Էդրեմիթի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ՝ շրջանի մուտքն ազդարարող վահանակի վրա գրվելու է թուրքերենով, քրդերենով, հայերենով և անգլերենով:  ‘’Քուրդ ժողովուրդն իր պատմության ընթացքում համատեղ ապրել է Անատոլիայի փոքրամասնություններից հայերի հետ և պատմական, մշակութային, հավաքական համախմբվածություն ենք ունեցել: 1915թ.-ին հայերի տեղահանությունից առաջ Էդրեմիթում շատ […]

“Զոպառոժեց”-ը “Մերսեդես” չի դառնա. սահմանադրական բարեփոխումներ

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գրիգոր Թադեւոսյանն այսօր՝ հուլիսի 25-ին  մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների հայեցկարգի քննարկման ժամանակ հետաքրքրվեց, թե ո՞րն է հանրաքվե անելու անհրաժեշտությունը: Ապա նա նշեց, որ ըստ իրեն, Հայաստանին այժմ անհրաժեշտ չի կառավարման խորհրդարանական համակարգը: ՛՛Պառլամենտական համակարգն այսօր Եվրոպայում ընդունված է,  բայց արդյո՞ք առաջին անհրաժեշտություն է պառլամենտական համակարգին անցնելը: “Մասկվիչը” “Մերսեդես” չի դառնա, եթե […]

Գևորգ Ղազարյանը մասնակցել է ”Միլանի” դեմ խաղին/վիդեո/

Հունական ”Օլիմպիակոը” International Champions Cup մրցաշարի առաջին խաղում 3։0 հաշվով հաղթել է իտալական ”Միլանին”։ Մրցաշարն անցկացվում է ԱՄՆ-ում։ Հունական թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը փոխարինման է դուրս եկել հանդիպման 75-րդ րոպեին։ ”Օլիմպիակոսի” հետ նույն խմբում են նաև ”Մանչեսթեր Սիթին” և ”Լիվերպուլը”։

Նախարարը դարձավ 39 տարեկան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը: Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ ամենաերիտասարդ նախարարը: Չնայած նախարարը ակտիվ օգտատեր է ֆեյսբուքում, բայց այսօր նրա տարեգիրքը փակ է և ընկերները չեն կարողանում հրապարակավ շնորհավորանքներ տեղադրել: 2002թ. ի վեր Ա. Աշոտյանը հանդիսանում է Հայաստանի հանրապետական կուսակցության  անդամ։2003-2005  թ. նա եղել է ՀՀԿ երիտասարարդական […]

Ֆրանսիան հերքում է այն տարբերակը, որ ալժիրյան ինքնաթիռը խփվել է

116 ուղևորներով ալժիրյան Air Algerie ինքնաթիռի կործանման պատճառը, հավանաբար վատ եղանակային պայմաններն էին, ասել են ֆրանսիական իշխանությունները: Այս մասին գրված է BBC-ի ռուսական բաժնի կայքում: Տարբերակը, որ ինքնաթիռը կարող է խփված լինել, բացառվում է, նշել է Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆրեդերիկ Կյուվելյեն: Ներկա պահին հաստատված է, որ ուղևորների շարքում եղել են 51 ֆրանսիացիներ, 24 Բուրկինա-ֆասոյի քաղաքացիներ, […]

Ադրբեջանցիների նոր “հարձակումը”. հրդեհ Չորաթանում

Այսօր, Ադրբեջանական կողմը կրկին անգամ փորձել է վնասել հայերին: Տավուշի մարզի Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ փորձ է արվել հրդեհել այգիները: Սակայն հրդեհը բռնկվելով չոր խոտի վրայով հասել է մինչև գյուղ և բավականին վնասներ պատճառել գյուղացիներին: “Այս պահին զինվորները հանգցնում են կրակը….ահավոր վիճակա, անասունի համար՝ դիզած ձմեռվա չոր խոտի […]

Քսան րոպե շռնդալից ծափեր…”նվաճված” Ֆրանսիա և Իսրայել /վիդեո/

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի  “Բարեկամություն” պետական համույթը իր անզուգական ելույթներով նորանոր կամուրջներ է  ստեղծում՝  Ֆրանսիայի և Իսրայելի հետ: Այսօր, “Հենարան”  մամուլի ակումբում ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին մանրամասներ ներկայացրին “Բարեկամություն” պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը և անսամբլի տնօրեն Տիգրան Մխոյանը: Նորայր Մեհրաբյանը նշեց, որ համույթը իր գեղեցիկ կատարումներով կարողացել […]

Հրդեհ Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում

Հուլիսի 25-ին, ժամը 11.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տանիքում: Դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի արագ արձագանքման խումբն և ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.50-ին, մարվել` 12.06-ին: Հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Լուսանկարը` shamshyan.com-ի:

”Մխիթարյանն անկաշկանդ տեսք ունի”.Ցորկ

Դորտմունդի ”Բորուսսիայի” մարզական տնօրեն Միխաել Ցորկը գոհ է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցուցադրած խաղից նախապատրաստական փուլում: ”Միկին չափազանց ճարպիկ և անկաշկանդ տեսք ունի”,-նշել է Ցորկը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը երեք ստուգողական խաղերում դարձել է 3 գոլի հեղինակ:

՛՛Տեր-Պետրոսյանը միշտ պիտի փորձի մտահոգություններ հայտնել, որովհետև այս Սահմանադրությունը կարվել է նրա հագով՛՛

”Ես համոզված եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ պիտի փորձի մտահոգություններ հայտնել, որովհետև այս Սահմանադրությունը կարվել է նրա հագով ժամանակին, հատուկ իր նպատակով էր՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ազգային ժողովրդավարների դաշինք՛՛ կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանն՝ անդրադառնալով առաջին նախագահի՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ արտահայտած քննադատություններին:  ՛՛Առաջիկայում եթե նա կամ իր համախոհներից որևէ մեկն ուզում է վերադառնալ իշխանություն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի