16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սենց էլ ապրում ենք

 Սեպտեմբերի 19-ին “Հենարան” մամուլի ակումբը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ֆինանսների նախարարության  աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանին: Ակումբը նախաձեռնում էր ասուլիս՝ հարկային բարեփոխումների թեմայով եւ առաջարկել էինք նշել ոլորտի մասնագետի անուն-ազգանուն:

Ըստ “Տեղեկատվության ազատության  մասին” ՀՀ օրենքի, գրավոր հարցման պատասխանը տրվում է 5 օրյա ժամկետում: Արդեն 8-րդ օրն է նախարարությունից պատասխան չկա: Նշենք, որ մեր լրագրողը նախարարությունից անձամբ փորձեց ճշտել ուշացման պատճառը: Երկու օր առաջ պատասխանեցին, որ մինչեւ օրվա վերջ կունենանք պատասխանը:

Ահա ինչպիսի պատասխանատվությամբ է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն աշխատում գործընկերների հետ: Ելնելով գործընկերային էթիկայից՝ մեկնաբանություններից զերծ ենք մնում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ