Մեջքովս` թշնամուն.օրվա կադր
Զինվորական Պետրոս Մխիթարյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում լուսանկար է տեղադրել եւ մակագրել՝ մեջքովս թշնամուն. սարի հետեւում հակառակորդն է..
Զինվորական Պետրոս Մխիթարյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում լուսանկար է տեղադրել եւ մակագրել՝ մեջքովս թշնամուն. սարի հետեւում հակառակորդն է..
Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների եւ դրա հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով: Այս մասին նշված է է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի տարածած հայտարարության մեջ: “Որեւէ ազգային եւ կրոնական փոքրամասնության եւ, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, եւ միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի […]
“Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը պատրաստ է 38 ժամում պարզել, թե Սոչիում օգոստոսի 10-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո արդյո՞ք բարձրացել է ՀՀ նխագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը: Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում: Սոցիոլոգի խոսքով, բոլոր այն տեսակետները, թե Սոչիից հետո նախագահի վարկանիշը բարձրացել է, իջել է կամ նույն է […]
ՌԴ Ստավրոպոլի մարզում ՀՀ քաղաքացիներին տեղափոխող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով ուղեւորները լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերին նախարարությունը՝ վկայակոչելով, Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ճշտված տեղեկությունները: Նշենք, որ երեկ,՝ օգոստոսի 17-ին, ժամը 17-ի սահմաններում, Հայաստանից Ռուսաստան մեկնած ավտոբուսը Բուդյոնովսկի շրջանի տարածքում վթարի էր ենթարկվել: Հայաստանի համարանիշերով ավտոբուսում գտնվել է 20 ուղեւոր եւ […]
Ինչպես տեղեկացնում է “Մոսկովսկի Կոմսոմոլեց”-ը, Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակողը ազգությամբ հայ է: Գործակալության տվյալներով՝ օգոստոսի 18-ի գիշերը “Դոբրի լես” ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, 43-ամյա Արթուր Միրզոյանը որսորդական հրացանով կրակել է Թուրքիայի զինանշանի ուղղությամբ եւ երկու փամփուշտ ուղիղ նշանակետին է դիպել: Տեսախցիկներով պարզվել է Արթուր Միրզոյանի գտնվելու վայրը եւ ոստիկանությունը նրան ձերբակալել է: Ինքը ձերբակալված […]
Օգոստոսի 18-ին, ժամը 10.01-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 06.32-ին Իրան-Իրաք սահմանային գոտում` Դեհլորան քաղաքից 38 կմ արեւելք, տեղի է ունեցել 6,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 32.690 եւ արեւելյան երկայնության 47.660: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժին հաջորդել է […]
Ֆեյսբուքի օգտատեր Սասուն Մանուկյանը իր տարեգրքում բաց նամակով դիմել է Ադրբեջանի նախագահին: Այն ներկայացնում ենք որոշակի խմբագրմամբ: “ԲԱՑ ՆԱՄԱԿ` Իլհամ Հեյդարովիչ Ալիեւին. հարգելի պարոն. թերեւս այլ առիթ չի լինի, քեզ հիշեցնելու ու շնորհակալություն հայտնելու համար… եւ այպես` քանի որ ձեզ չեն ասում, ինչ պետք է իմանաս, հարկ համարեցի նավթադոլարներից հրաժարվելով` ինքս ասել… 1.դուք այդպես […]
Այսօր՝ օգոտսոսի 18-ին Հայաստանում Մեռելոց է եւ ոչ աշխատանքային օր: Երեկ Հայ առաքելական եկեղեցին նշել է հինգ տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը եւ ըստ կանոնակարգի Տաղավար տոնին հաջորդող օրը Մեռելոց է: Եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար պատարագ է մատուցվելու, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին: Իսկ ՀՀ կառավարության 2013թ-ի նոյեմբերի 21-ի որոշման […]
Այս օրերին Henaran.am-ը ստանում է բազմաթիվ նամակներ որտեղ մեր ընթերցողներն անհանգստացած հարցնում են, թե ինչո՞ւ է կայքը թարմացվում ոչ պարբերաբար: Ուզում ենք հիշեցնել բոլորին, որ մեր խմբագրակազմը արձակուրդում է, եւ այս օրերին Henaran.am-ը կիսարաձակուրդային ռեժիմով է աշխատում: Մենք նորմալ աշխատանքային ռեժիմի կվերադառնանք օգոստոսի 29-ին: Շնորհակալություն մեր բոլոր ընթերցողներին՝ կայքի աշխատանքներին հետեւելու համար: Մենք սիրում ենք […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել հայ տանկիստներին՝ Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության արդյունքում փոխչեմպիոն դառնալու կապակցությամբ: “Տանկային բիաթլոնի առաջնության հայկական անձնակազմի սիրելի տղաներ, Շնորհավորում եմ ձեզ, տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթների եւ փոխչեմպիոն դառնալու առթիվ: Մենք բոլորս հպարտանում ենք միջազգային ստուգատեսում ձեր գրանցած բարձր արդյունքներով, ինչը հայկական Զինված ուժերի մարտիկների կողմից զինտեխնիկայի […]

































