26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՄԱԿ-ում Էրդողանի ելույթը զրպարտանք ու սուտ է պարունակում. Եգիպտոսի ԱԳՆ

Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից քննադատական խոսքեր է հնչեցրեց Եգիպտոսի իշխանությունների հասցեին, արժանացավ պատասխան “հարվածների”, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական “Սամանյոլու”-ին:

Էրդողանը քննադատել էր ոչ միայն Եգիպտոսում նոր իշխանության եկած քաղաքական ուժին, այլ նաև` ՄԱԿ-ին, որ աջակցություն է հայտնել եգիպտական վարչակազմին:

Եգիպտոսի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է. “Նախագահ Էրդողանի ելույթը պարունակում է սուտ և զրպարտանք: Այդ պատճառով էլ չեղյալ է հայտարավել երկու երկրների արտգործնախարարների` Նյու Յորքում նախատեսվող հանդիպումը”:

Նշվում է նաև, որ Էրդողանի պահվածքը լուրջ վնաս է հասցնումԹուրքիայի և Եգիպտոսի ժողովուրդների միջև եղած պատմական կապերին և եղբայրական հարաբերություններին:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ