Անձրեւ ու կարկուտ հանրապետությունում
Օգոստոսի 23-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչեւ 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 24-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-27-ին կբարձրանա 3-4 աստիճանով:





































