ՀՀ վարչապետը Գեղարքունիքի մարզում էր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է մարզի Ծակքար համայնքից՝ գյուղի դպրոցի նորակառույց մասնաշենքում կատարված շրջայցով: Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել […]