Թուրքիան նախագահ է ընտրում /ֆոտո/
Այսօր՝ օգոստոսի 10-ին Թուրքիայում տեղի է ունենում նախագահական առաջին ընտրությունը: Առաջին անգամ այս երկրում նախագահին ընտրում է ոչ թե խորհրդարանը, այլեւ ընտրելու իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիները:
Թեկնածուները երեքն են՝ գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն, քրդերի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը:
Հետաքրքիր է նաեւ, որ ողջ երկրում արգելվել է այսօր խմիչքների վաճառքը, փակ են մի շարք հասարակական վայրեր, սրճարաններ:
Թուքիայի 12-րդ նախագահը ընտրվելու է 5 տարի ժամկետով: Նոր նախագահը հնարավորություն ունի մեկ անգամ եւս վերընտրվելու:
Ընտրության նախնական արդյունքները հայտնի կլինեն օգոստոսի 11-ին, իսկ վերջնական արդյունքները՝ օգոստոսի 15-ին: Նշենք նաեւ, որ եթե թեկնածուներից ոչ մեկը չկարողանա հավաքել 50% եւ ավելի ձայներ, կանցկացվի ընտրությունների 2-րդ փուլ:
Ընտրություններին հետեւում է Henaran.am-ի
արտահաստիքային թղթակից Գրիգոր Բաղդասարյանը