18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Եռյակն “սկսեց” ընկերական խաղերը. Ժամանակ

“Ժամանակը” գրում է. “Ոչ իշխանական եռյակը երեկ Աբովյանից սկսել է իր հանրահավաքների շարքը, որն ավարտվելու է հոկտեմբերի 10-ին Երևանում հայտարարված համապետական հանրահավաքով: Աբովյանում անցկացվող հանրահավաքը լրագրողների համար աչքի է ընկել նախ նրանով, որ մասնակից ժողովրդի մի մասը եկել ու գնացել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ավտոբուսներով, ինչը նշանակում է, որ հանրահավաքին համայնապատկեր ապահովելու համար հարկավոր է եղել մասնակիցներ բերել նաև այլ տեղերից:

Մյուս կողմից, սակայն, մարզային այս հանրահավաքները անկասկած, այսպես ասած, ընկերական յուրօրինակ խաղեր են պաշտոնական մրցամարտերից առաջ, և այս խաղերի ընթացքում փորձարկվում են, այսպես ասած, թիմային օղակների միջև կապը և այլն, ինչի շրջանակում էլ տեղավորվում է հանրահավաքի ավտոբուսային ապահովումը: 

Հանրահավաքը եղել է Հայաստանում ընդունված ստանդարտի մեջ, բնականաբար առաջին դեմքեր չեն եղել, հարցականի տակ է նույնիսկ նրանց մասնակցությունը համապետական հանրահավաքին: Եղել են ստանդարտ ելույթներ, մինչ այսօր հռչակված ոչ իշխանական թեզերով, և այս բոլոր առումներով որևէ նորություն հանրահավաքը չի մատուցել: 

Փաստորեն, եռյակը թավշյա հեղափոխություն է իրականացնում: Իսկ ի՞նչ է նշանակում թավշյա հեղափոխություն: Դա նշանակում է ոչ թե դեմքերի, այլ դերերի փոփոխություն: Իսկ դերերի փոփոխությունը սկսվել է ապրիլին կառավարության փոփոխությամբ”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ