Հոգեբուժարանի հիվանդներին ճնշում են

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Այսօր, սեպտեմբերի 26-ին, ներկայացրեց ՛՛Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստաաություեներում 2013 թ.-ին: Հիվանդանոցր երբեք չի կարող տուն դառնալ… ոչ ոքի համար՛՛ զեկույցը, որը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ:
Հիմնականում ուշադրություն է դարձվում այս խնդրին, քանի որ փակ և կիսափակ բուժհաստաաություեներում /հոգեբուժարաններ, քրեակատարողական հիմնարկներ և այլն/ մարդու իրավունքների խախտումների ռիսկերը ավելի մեծ են:
Զեկույցը ներկայացնում է ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ. իրականացված մարդու իրավունքների մշտադիտարկման արդյունքները, որն իրականացվել է ՀՀ առողջապահության նախարարությունից, Արարատի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզպետարաններից ձեռք բերված համաձայնությունների հիման վրա. ՛՛Այս անգամ կարելի է ասել, որ պետական կառույցների հետ խնդիրներ չեն եղել – նշեց Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյան, – և Այս մոնիթորինգի կարևոր շեշտադրություններից մեկը այն էր, որ բուժհաստատություններում մեծ թիվ են կազմում այն մարդիկ, որոնք կարիք ունեն խնամքի, ոչ թե բուժման՛՛:
Մշտադիտարկումն իրականացվել է հարցազրույցների, դիտարկումների միջոցով, ինչն էլ ցույց է տվել, որ հոգեբուժարաններում հիվանդները չեն կարողանում բարձրաձայնել իրենց խնդիրներն ու պահանջները: Երբ հիվանդները դիմում են ինչ որ հարցով, հոգեբուժարանի ղեկավարներն ու աշխատակիցները պատճառաբանում են՝ ՛՛նրանք զառանցում են՛՛:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոնիթորինգի մասնագետՄարիետա Թեմուրյանը՝ ով իրականացրել է դիտարկումներ ՀՀ տարբեր հոգեբուժարաններում, ասաց, որ ճաշացանկերը չեն կազմվում կառավարության որոշման սահմանած միջին օրական չափաբաժինների համաձայն .՛՛Ամառը կարելի բանջարեղեն ձեռք բերել ավելի էժան գներով, սակայն տրվում է նույն բրինձը, ոսպը՝ տարվա բոլոր եղանակներին: Երկու օր ճաշացանկում ընդհանրապես փոփոխություն չի կատարվել, երրորդ օրն էլ բրնձի շիլան փոխարինվեց բրնձի փլավով: 10 օրվա ընթացքում մի անգամ են միս կերել հիվանդները՛՛: