15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սահմանամերձ գյուղերում ծանոթանում են Հայկական հարցի պատմությանն ու Հայոց ցեղասպանության փուլերին

“Մարզային նախաձեռնությունների եւ զարգացման ծրագրերի կենտրոն” հասարակական կազմակերպության “Ազգային թեմաների կարեւորությունն ու արդիականությունը դպրոցներում” ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 24-ին նախաձեռնվեց այց Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարանի միջնակարգ դպրոց:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ 

Ծրագրի նպատակն է նպաստել մատաղ սերնդի շրջանում ազգային հարցերի նկատմամբ հետքրքրության աճին՝ բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին ուղղված ներկայումս իրականացվող ռազմավարության, պահանջատիրության, ինչպես նաեւ ՀՀ անվտանգության համար ցեղասպանության ճանաչման նշանակության մասին իրազեկվածության մակարդակը:

Դասախոսությունը սկսվեց “Հոշոտված Հայաստան” (http://www.youtube.com/watch?v=SMe6YpseFeE) վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: Նախքան ֆիլմի ցուցադրությունը լսարանին ներկայացվեց ոչ միայն ֆիլմի ստեղծման պատմությունը, այլեւ Արշալույս Մարտիկանյանի հոգեցունց պատմությունը, որի հուշագրության հիման վրա էլ նկարահանվել էր ֆիլմը: Արշալույս Մարտիկանյանի կենսագրության ներկայացումը զուգորդվում էր երեխաներին ուղղված հարցերով` արդյոք գիտե՞ն իրենց նախնիների պատմությունը, իրենց տան կենսագրությունը, որտեղի՞ց են սերում, ի՞նչ գիտեն կորսված օջախի, հողի, գյուղի մասին։ Երեխաներից յուրաքանչյուրի պատմությունը զուգակցվում էր Արշալույս Մարտիկանյանի անցած դաժան ուղուն, եւ այդ համադրությամբ ստեղծվում էր համապարփակ պատկեր:   

Դասընթացավար Ա. Արշակյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը՝ որպես Օսմանյան կայսրության եւ դրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության կողմից ծրագրված, շեշտեց, որ Աբդուլ Համիդի իրականացրած, Ադանայի կոտորածները եւ Կիլիկիայի հայության դեմ ուղղված հանցագործություններն Առաջին աշխարհամարտին սկիզբ առած գործընթացների հետ մեկ ամբողջականություն են եւ մեկ քաղաքականության շարունակականությունը: Նա ներկայացրեց Հայկական հարցի պատմությունը, այնուհետեւ՝ Հայոց ցեղասպանության փուլերը:

Դասընթացավարն ընդգծեց, որ հայ ժողովուրդը ցեղասպանված ժողովրդից վերածվել է պահանջատեր ժողովրդի, որի շահերին տեր պետք է կանգնի յուրաքանչյուր հայ։ 

Նշենք, որ “Ազգային թեմաների կարեւորությունն ու արդիականությունը դպրոցներում” ծրագիրն իրենց դպրոցներում իրականացնելու համար “Մարզային նախաձեռնությունների եւ զարգացման ծրագրերի կենտրոն” հասարակական կազմակերպությանը դիմեցին Վանանդ, Երասխահուն եւ Հայկավան գյուղերի դպրոցների տնօրենները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ