16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Իշխան Զաքարյանը զայրացավ

“Ձեր Նախկին տնօրենը՝ Ալվինա Ավագյանը, հեռուստատեսությամբ ասում է Իշխան Զաքարյանի հայտարարությունը ընդամենը շոու է”,-այսօր ԱԺ-ի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը` դիմելոով “Հայկական միրգ” ընկերության տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանին: Նշենք, որ հանձնաժողովում քննարկվում էր ՎՊ 2013 թվականի հաշվետվության այն հատվածը, որտեղ ասվում է, որ ընկերությունը Զիմբաբվեից 462 հազար դոլարով մասնագետ է հրավիրել, ով հայերին ծիրան աճեցնել է սովորեցրել:

 “Դուք էլ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար հեռուստաընկերություններով հայտարարում եք, թե սև PR են անում, ցեխ են շպրտում, չի համապատասխանում իրականությանը, սխալ փաստեր են հրապարակում, մեր ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, հավատը կորցնում: Ինչո՞ւ եք ամեն ինչի մեջ վատը տեսնում, մենք նորմալ ծրագիր ենք անում, առանց այդ էլ գյուղացու կոտրած հավատը նորից ուզում են կոտրել ինչ-որ սուտ-մուտ տեղեկություններով”,-հարցրեց ՎՊ նախագահը: 

Սակայն տնօրենը միայն նշեց, որ համաձայն է ամեն ինչի հետ, իսկ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանն էլ հորդորեց չշարունակել, հակառակ դեպքում հիմա էլ մամուլին պետք է պատասխան տա նախկին հարցազրույցների համար: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ