26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը

Ռուսաստանի Պետական դուման ձայների 441 կողմ եւ մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որը ուժի մեջ է մտնելու 2015թ.-ի հունվարի 1-ից, գրում է Vesti.ru-ն:

ԵՏՄ-ի բյուջեն ձևավորվելու է ռուսական ռուբլով՝ անդամ-երկրների մասնաբաժինների հիման վրա:

Մասնաբաժինների չափը որոշելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը: Եվրասիական միությունը իրականացնելու է համաձայնեցված մակրոտնտեսական և արժութային քաղաքականություն, կձևավորի գազի, նավթի, նավթամթերքների միասնական շուկա:

Հայտնի է նաեւ, որ Եվրասիական հանձնաժողովի շտաբ-բնակարանը կտեղակայվի Մոսկվայում, ԵՏՄ-ի դատարանը՝ Մինսկում, իսկ ֆինանսական կարգավորիչը՝ Ալմա-Աթայում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ