11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Զարգացնել բասկետբոլը

Նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնության բասկետբոլի «Դինամո» կենտրոնական ակումբի պատվավոր նախագահ, օլիմպիական չեմպիոն Եվգենի Գոմելսկուն, գործադիր տնօրեն Սերգեյ Սկորոչկինին և բասկետբոլի տղամարդկանց Մոսկվայի ՛՛Դինամո՛՛ ակումբի նախագահ Գոռ Խեչոյանին:

Նախարարը նախ ողջունել է հյուրերին, ապա տեղեկացրել նրանց, որ մեր երկրում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից մեծածավալ աշխատանքներ են տարվում մարզաձևի զարգացման և մասսայականացման ուղղությամբ:

Հյուրերն իրենց գոհունակությունն են հայտնել նախարարին ընդունելության համար՝ նրան ներկայացնելով իրենց առաջարկություններն ու ծրագրերը մեր երկրում երեխաների համար բասկետբոլի մասնագիտացված դպրոց հիմնելու վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել այդ նպատակով մեր մասնագետներին ցուցաբերել մեթոդական ևմարզչական աջակցություն, ինչպես նաև օգնել կազմակերպել ամենամյա միջազգային մրցաշարեր Հայաստանում:

Կողմերը եկել են համաձայնության, որ մոտ ապագայում Հայաստան կժամանեն մարզաձևի բարձրորակ ռուս մասնագետներ, որոնք առկա մարզաբազաների, նրանց հնարավորությունների ուսումնասիրություններից հետո, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կսկսեն հնարավոր ծրագրերի իրագործումը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ