19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

”Հայհոյանք չկար”. Սերժ Սարգսյանի ելույթի 3 կարևորագույն կետերը

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանն այսօր անդրադարձավ ՄԱԿ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ նշելով, որ քաղաքական գնահատական չի տալիս, այլ փորձագիտական: Միակ թերությունն այս ելույթում Արզումանյանի տպավորությամբ այն էր, որ քիչ խոսվեց ՄԱԿ-ի դերի բարձրացման, ՄԱԿ-ի տեսլականի մասին, բայց նաև պետք է հասկանալ, որ ժամանակային սահմանափակումներ կային:

Ելույթում մի քանի կարևորագույն կետեր կային. առաջինն այն է, որ Եղեռնի հարյուրամյա տարելիցը անցնելու է հաջորդ տարի, և մենք ունենք հնարավորություն ցանկացած միջազգային ֆորումում բարձրաձայնել հարցը ու խոսել մեր մոտեցումների մասին: ”Սա պատեհ առիթ էր օգտագործելու ամբիոնը”: 

Երկրորդ կարևորագույն դրվագն այն էր, որ հայր և որդի Ալիևները ՄԱԿ-ի ամբիոնից մշտապես խոսում են Հայաստանի ագրեսիայի ու օկուպացիայի մասին, ասում են, որ Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը: ”Հայաստանում օգտագործում էին այդ բանաձևերը ու տպավորություն էին ստեղծում, որ Հայաստանը դեմ է այդ բանաձևերին: Իսկ Սերժ Սարգսյանը այս անգամ վերջ դրեց այդ խոսակցություններին և հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ այդ բանաձևերին”:

Ալեքսանդր Արզումանյանը ճիշտ է համարում ՀՀ նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրությունների հիշատակումը եւս:  ”Սպասարկեց արդյոք այդ ելույթը մեր արտաքին քաղաքական շահերը, թե ոչ: Այո”:

Միաժամանակ նախկին դիվանագետը նշեց, որ երբ խոսում ենք Ադրբեջանի ներքին իրավիճակից, հասկանալի է, որ մեզ մոտ էլ ամեն ինչ բարվոք չէ, մենք ունենք քաղբանտարկյալներ` Շանթ ու Շահեն Հարությունյաններ, բայց կա արտաքին և ներքին աուդիտորիա: ”ՄԱԿ-ը եկեղեցի չէ ու գլխավոր քարտուղարն էլ խոստովանահայր չէ, դու պետք է քո երկրի շահերն առաջ քաշես”: 

Ինչ վերաբերում է Սարգսյանի բառապաշարին. ”Բառապարաշը ՄԱԿ-ի ամբիոնին հարիր էր, դա իդիոմատիկ արտահայտություն էր /նկատի ունի Սերժ Սարգսյանի մեջ բերումը ժողովրդական լեքսիկոնին՝ ՛՛՛՛գրողի ծոցը ՛՛ վավերացնեն՛՛-հեղ./, որ բավական լավ թարգմանվել էր անգլերեն, հայհոյանք ես չեմ տեսնում, մեկին կարող է դուր գալ, մեկին ոչ, բայց այդ ասամբլեայում ես այնպիսի ելույթներ եմ լսել”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ