17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Լրագրողները պահանջում են պատժել պատգամավոր Մհեր Սեդրակյանին

Մի խումբ լրագրողներ պահանջում են պատժել ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին, ով նրանց պնդմամբ, իրենց նախիր է անվանել և հայհոյել է։ Փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա կանցկացնեն՝ պատգամավորին պատժելու պահանջով: Այդ առիթով Facebook-յան նախաձեռնող խումբը հրավիրում է խմբագիրների, հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի պատգամավորների, իրավապաշտպանների և բոլոր շահագրգիռ անձանց՝ մասնակցելու […]

Շատանում են «հոթելներն» ու «մոթելները»` առանց մայրենիի /վիդեո/

Լեզվաբան Լավրենտի Միրզոյանը մայրենի լեզվի պահպանման համաշխարհային օրվա կապակցությամբ, որը նշվում է փետրվարի 21-ին,լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, թե լեզվի մաքրության հետ կապված խնդիրները բավական շատ են, դրանք առնչվում են լեզվական քաղաքականության հետ: «Այսօր օր օրի մեր լեզուն մեզանից օտարվում է, կան բուհեր, որ հայոց լեզուների ամբիոնները փակվում, միացվում են օտար լեզուների ամբիոններին: Օրեցօր Երևան […]

ՀՀ ԱԺ «Դասական արվեստի տարածում» ծրագրի շրջանակում կայացել է համերգ

Փետրվարի 20-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնած «Դասական արվեստի տարածում» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո: Ծրագրի շրջանակում նախատեսվում է դասական արվեստի բոլոր ճյուղերի տարածումը՝ համերգների, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների անցկացմամբ: Առաջին միջոցառումը, որը հանդիսացավ ծրագրի մեկնարկ, «Ղազարոս Սարյանի» լարային քառյակի դասական երաժշտության համերգն էր, որը կայացավ Ստեփանակերտում: Համերգի ընթացքում հնչել են հայ […]

Որոշ փաստեր զենքի վաճառքի պայմանագրի մասին

Օրերս ռուսական կողմը վավերացրեց Հայաստանին 200 միլիոն դոլարի վարկ տալու համաձայնագիրը: Այն, մասնավորապես, ենթադրում է, որ Հայաստանը այդ գումարի չափով զենք կգնի Ռուսաստանից, իսկ գումարը կվճարի տարիների ընթացքում: Ընդ որում, հրապարակային ելույթներում ասվում է, որ գնվելու է նորագույն զենք, որը, ըստ պաշտոնյաների, վաճառվելու է արտոնյալ գներով: Սակայն օրերս հրապարակվեց վարկային պայմանագրի հավելվածը, որով սահմանվեց վաճառվելիք […]

Մի սպանիր․ Հռոմի պապը պահանջում է արգելել մահապատիժն աշխարհում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Սուրբ Պետրոսի հրապարակում իր ելույթի ժամանակ պահանջել է, որպեսզի մահապատիժը վերացվի ողջ աշխարհում։ Պապը հայտարարել է, որ «մի սպանիր» պատվիրանը վերաբերում է նաեւ մեղավորներին, գրում է Gazeta.ru-ն։ Նա կոչով դիմել է աշխարհի ողջ կաթոլիկներին՝ խնդրելով նրանց ամեն ինչ անել, որպեսզի մահապատիժը վերանա աշխարհի երեսից։  

Պլանային ջրանջատում Կենտրոնում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Ա. Պետրոսյան փողոցի, Աբովյան 22Ա, Թումանյան փող. 10, 12, Սայաթ-Նովայի պող. 8-ից-31, Նալբանդյան փող. 23-ից-43 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Արտարժույթի փոխարժեքն՝ այսօր

Փետրվարի 22-ի դրությամբ՝ հայաստանյան բանկերում մեկ դոլարը գնվում է 492.65 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 496.71-ով: Մեկ դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը 498 դրամ է: Մեկ եվրոն գնվում է 543.86 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 554.50-ով: Մեկ եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը 558 դրամ է: Մեկ ռուբլին գնվում է 6.32 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 6,61-ով:

Լոռու մարզում սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ոստիկանության հաղորդմամբ՝ փետրվարի 22-ին, ժամը 2-ին, Վանաձորի շտապօգնության կայանից Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վահագնի գյուղի մոտ` ճանապարհի եզրին, հայտնաբերվել է տղամարդու դիակ: Մեկնած օպերատիվ խումբը ժամը 2.35-ին Վահագնի գյուղի մոտ, ճամփեզրին, հայտնաբերել է 1972 թ. ծնված Նվեր Քոչինյանի դիակը` գլխի հետևի մասի հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակի համար նախատեսված, […]

Դանակով ՝ պարանոցին. Սերյոժան դեռ վերակենդանացման բաժանմունքում է

«Սերյոժան արտակարգ լավ ու համեստ տղա է: Ջիգյարով ու լավ ընտանիքի տղա է: Երեք եղբայր են ու ինքը ավագն է: Ամուսնացած է՝ ունի երկու երեխա»,-փետրվարի 17-ին դանակահարված Սերյոժա Խաչատրյանին այսպես բնութագրեցին Եղվարդ քաղաքի բնակիչները` ցնցված տեղի ունեցածից: Սերյոժա Խաչատրյանին ճանաչողները նշում են, որ նա կռվարար չի. «Իր ընտանիքին նվիրված երիտասարդ է: Վերջերս է վերադարձել Ռուսաստանից: […]

Վեհափառը Սերգեյ Սարկիսովին «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան է հանձնել

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում այսօր տեղի է ունեցել պարգևաբաշխություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան է հանձնել ազգային բարերար Սերգեյ Սարկիսովին (ՌԴ)` բարձր գնահատելով վերջինիս կողմից հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած ազգանվեր ծառայությունները: «Արարողությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Ապա բացման խոսքով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված