Մեկ օրվա մեջ 3 վրաերթ.կան վիրավորներ
Մայիսի 18-ին, ժամը 12.00-ին, «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խորենացու եւ Իտալիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի «Բարեղամի» կոչվող խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու եւ իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 14.00-ին, «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 95 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ եւ իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 18.55-ին, 20-ամյա մի երիտասարդ դիմում-մեղայական է ներկայացրել ոստիկանության Կապանի բաժին, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իր «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենայով Կապանի Դավիթ-Բեկի հրապարակին հարակից ավտոկամրջի վրա վրաերթի է ենթարկել 81-ամյա տղամարդու եւ պատճառել մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն: