18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Որոշ փաստեր զենքի վաճառքի պայմանագրի մասին

Օրերս ռուսական կողմը վավերացրեց Հայաստանին 200 միլիոն դոլարի վարկ տալու համաձայնագիրը: Այն, մասնավորապես, ենթադրում է, որ Հայաստանը այդ գումարի չափով զենք կգնի Ռուսաստանից, իսկ գումարը կվճարի տարիների ընթացքում: Ընդ որում, հրապարակային ելույթներում ասվում է, որ գնվելու է նորագույն զենք, որը, ըստ պաշտոնյաների, վաճառվելու է արտոնյալ գներով: Սակայն օրերս հրապարակվեց վարկային պայմանագրի հավելվածը, որով սահմանվեց վաճառվելիք […]

Մի սպանիր․ Հռոմի պապը պահանջում է արգելել մահապատիժն աշխարհում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Սուրբ Պետրոսի հրապարակում իր ելույթի ժամանակ պահանջել է, որպեսզի մահապատիժը վերացվի ողջ աշխարհում։ Պապը հայտարարել է, որ «մի սպանիր» պատվիրանը վերաբերում է նաեւ մեղավորներին, գրում է Gazeta.ru-ն։ Նա կոչով դիմել է աշխարհի ողջ կաթոլիկներին՝ խնդրելով նրանց ամեն ինչ անել, որպեսզի մահապատիժը վերանա աշխարհի երեսից։  

Պլանային ջրանջատում Կենտրոնում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Ա. Պետրոսյան փողոցի, Աբովյան 22Ա, Թումանյան փող. 10, 12, Սայաթ-Նովայի պող. 8-ից-31, Նալբանդյան փող. 23-ից-43 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Արտարժույթի փոխարժեքն՝ այսօր

Փետրվարի 22-ի դրությամբ՝ հայաստանյան բանկերում մեկ դոլարը գնվում է 492.65 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 496.71-ով: Մեկ դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը 498 դրամ է: Մեկ եվրոն գնվում է 543.86 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 554.50-ով: Մեկ եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը 558 դրամ է: Մեկ ռուբլին գնվում է 6.32 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 6,61-ով:

Լոռու մարզում սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ոստիկանության հաղորդմամբ՝ փետրվարի 22-ին, ժամը 2-ին, Վանաձորի շտապօգնության կայանից Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վահագնի գյուղի մոտ` ճանապարհի եզրին, հայտնաբերվել է տղամարդու դիակ: Մեկնած օպերատիվ խումբը ժամը 2.35-ին Վահագնի գյուղի մոտ, ճամփեզրին, հայտնաբերել է 1972 թ. ծնված Նվեր Քոչինյանի դիակը` գլխի հետևի մասի հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակի համար նախատեսված, […]

Դանակով ՝ պարանոցին. Սերյոժան դեռ վերակենդանացման բաժանմունքում է

«Սերյոժան արտակարգ լավ ու համեստ տղա է: Ջիգյարով ու լավ ընտանիքի տղա է: Երեք եղբայր են ու ինքը ավագն է: Ամուսնացած է՝ ունի երկու երեխա»,-փետրվարի 17-ին դանակահարված Սերյոժա Խաչատրյանին այսպես բնութագրեցին Եղվարդ քաղաքի բնակիչները` ցնցված տեղի ունեցածից: Սերյոժա Խաչատրյանին ճանաչողները նշում են, որ նա կռվարար չի. «Իր ընտանիքին նվիրված երիտասարդ է: Վերջերս է վերադարձել Ռուսաստանից: […]

Վեհափառը Սերգեյ Սարկիսովին «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան է հանձնել

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում այսօր տեղի է ունեցել պարգևաբաշխություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան է հանձնել ազգային բարերար Սերգեյ Սարկիսովին (ՌԴ)` բարձր գնահատելով վերջինիս կողմից հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած ազգանվեր ծառայությունները: «Արարողությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Ապա բացման խոսքով […]

Ապրեք, ապրեք, դուք վստահաբար կմտնեք խորհրդարան …

«Եթե լուրջ դատենք, ու մեզ թույլ տանք ամենը գնահատել բացառապես ակադեմիական խորհրդածությունների շրջանակում, սա մարդկային ռեսուրսների սակավության ուղղակի դրսևորում է: Նորանուն կուսակցություն հնագույն դեմքերով: Դեռ կհամոզեն էլ, որ սերնդափոխություն են իրականացնում: Ապրեք, ապրեք, դուք վստահաբար կմտնեք խորհրդարան… »,-գրում է քաղաքագետ, լրագրող Արմեն Զաքարյանն՝ անդրադառնալով փաստին, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» միավորումը փետրվարի 21-ին, դարձավ […]

Հանգստյան օրերին` 1200 կրակոց

  Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Գալուստ Սահակյանը դուրս է գրվել հիվանդանոցից

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, փետրվարի 21-ի երեկոյան դուրս են գրել հիվանդանոցից։ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությանից տեղեկացնում են , որ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը բավարար է եւ նրան այսօր դուրս են գրել։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին փետրվարի 17-ի երեկոյան շտապ տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, քանի որ ճնշման կտրուկ տատանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի