17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանցի ցուցարարներին Շվեդիայի հայ համայնքը դիմավորեց Արցախի դրոշներով

Փետրվարի 20-ին Շվեդիայում ՀՀ դեսպանության առջև տեղի ադրբեջանցիները կազմակերպել էին ցույց, նպատակ ունենալով ոչ աշխատանքային օրվա ընթացքում նկարվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության առջև՝ հետո սեփական մամուլում մարդաշատ ցույցի մասին ապատեղեկատվություն տարածելու համար։ Շվեդիայի հայ համայնքի երիտասարդները, նախապես տեղեկանալով ցույցի կազմակերպման մասին, անակնկալ մատուցեցին՝ ադրբեջանցիներին դիմավորելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշներով։ Արդյունքում ադրբեջանական սակավամարդ ցույցը շատ կարճ ժամանակում ցրվեց։

Հրաժարական տվեց

ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը  հետայսու  ԲՀԿ-ի խոսնակը չի: Վերջինս լրագրողներին հայտնեց,  որ սեփական դիմումի համաձայն է հրաժարվել ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականություններից: «Դա իմ անձնական որոշումն է, այլ բան չեմ կարող ասել»,- նշեց Բաբայանը: Բնականաբար, հնչեցին նաև այլ հարցեր, բայց Բաբայանը չցանկացավ պատասխանել դրանց, պարզապես նշեց, որ ԲՀԿ-ն շուտով նոր խոսնակ կունենա, ուստի կարելի է  հենց նրան […]

Վարդգես Գասպարիի կալանքը բացառապես իրավական շրջանակներում է. Շարմազանով

Վարդգես Գասպարիի առողջական վիճակի, կալանավորման անիրավաչափության շուրջ այսօր ԱԺ-ում հնչեցին տարատեսակ մեկնաբանություններ ու կարծիքներ: Մասնավորապես պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Գասպարին առողջական խնդիրներ ունի, որոնց առկայության դեպքում վերջինիս կալանավորված պահելն անընդունելի է: Լեւոն Զուրաբյանն առաջարկեց խորհրդարանի անունից դիմել իրավապահներին, թե ինչ հիմքերով է կալանավորվել ակտիվիստը: ‹‹Ո´չ գրավոր, ո´չ բանավոր բողոք չի եղել, և նրա առողջական […]

Արտասահմանցի ներդրողները Թուրքիայից հանում են իրենց կապիտալը

Թուրքիայում կապիտալի վրա անօրինական ճնշումները և հոգաբարձուների նշանակումները, ինչպես նաև ահաբեկչության աճը, արագացրել են երկրից կապիտալի արտահոսքը: Այս մասին տեղեկացնող թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթի տվյալներով նախորդ տարվա ընթացքում արտասահմանցի և տեղացի գործարարները Թուրքիայից  մոտ 15 մլրդ դոլար գումար են դուրս բերել: Ընդ որում՝ 9 միլարդ 394 միլիոն դոլարը պատկանում է արտասահմանցի ներդրողներին, իսկ 5.1 միլիարդը՝ […]

Մահացել է պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը

Մահացել է աղբյուրագետ, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը: «Մեր երիտասարդությանն ավելի մեծ համբերություն եմ ցանկանում: 16-րդ դարի բանաստեղծ Սիմեոն Ապարանցու խոսքերով եմ դիմում մեր երիտասարդին՝ կարևորը չվհատվեք: Մի կորցրեք հույսի թելը: Կգան նոր գարուններ, կգան նոր ժամանակներ: Մի հեռացեք Հայաստանից, մնացեք այնտեղ, որտեղ գտնվում է հայերի սրբության սրբոցը՝ Սուրբ Էջմիածինը: Նրա շուրջը համախմբվենք»,-հարցազրույցներից մեկում […]

Որոշողը շատ ավելի բարձր տեղում է նստած

Փետրվարի 19-ին կալանավորվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: «Վարդգես Գասպարիին կալանավորելու համար հիմք չի եղել: Քանի որ ամբողջ դատաքննությունը անցել է խափանման միջոցի բացակայության պայմաններում և ընդամենը հիմնավորվել է նրանով, որ Գասպարիի ներկայությունը պետք է ապահովվի դատաքննությունների ժամանակ, սակայն այդ ներկայությունն էլ ապահովվում էր բերման ենթարկելու միջոցով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարիի պաշտպան՝ Դավիթ […]

Ընդունելություն ՊՆ-ում

Փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին` Հայաստանում աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի միջև իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր: Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել դեսպան Սորոկինի անձնական ներդրումը վերոնշյալ համագործակցության ընդլայնման գործում և կարևորել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի […]

Լրագրողական կազմակերպությունները հայտարարությամբ են հանդես եկել

Լրագրողական կազմակերպություններն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է. «Փետրվարի 19-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը լրագրողների հետ առնչվելիս ծայրահեղ լկտի պահվածք է դրսեւորել։ Նախ՝ նա, նկատելով խորհրդարանի միջանցքում հավաքված թղթակիցներին, նրանց համար լսելի ձայնով ասել է. «էս ի՞նչ նախիր ա», այնուհետեւ՝ երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները բացատրություն են պահանջել, պատգամավորը փորձել է անմեղ […]

Հանրապետականը հանգստացնում է ընդդիմությանը

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն իր դժգոհությանը հայտնեց, թե հունվարից իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարել են, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը պատրաստ է, բայց այդպես էլ արդյունքը չի երևում: «Դուք տեսել եք այդ նախագիծը, և ըստ ձեր հաշվարկի՝ ե՞րբ է այն մտնելու խորհրդարան»,- Արամ Մանուկյանը հարց ուղղեց Շարմազանովին: ԱԺ փոխխոսնակը վստահեցրեց` մինչև հունիս՝ ստանձնած պարտավորությունների համաձայն՝ […]

Թեւան Պողոսյանին զարմացրեց ՄԻՊ թեկնածուի պատասխանը

ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե որոնք են այն հիմնական բացթողումները, որ ՄԻՊ-ը թույլ է տվել, նշեց. «Առաջնահերթ անելիքը, որն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի ստացվել, ՄԻՊ-ի մասին օրենսդրական փոփոխությունների հարցն է, որը մեծապես կնպաստի ՄԻՊ հեղինակության բարձրացմանը»: Թեւան Պողոսյանը, սակայն, զարմանալով այս պատասխանից, կրկին հարց ուղղեց Թաթոյանին՝ փորձելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի