13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մենք հնարավորություն կունենանք մեր դիրքերը վերադարձնելու. Մհեր Շահգելդյան

«Ես կարծում եմ, որ մենք հնարավորություն կունենանք մեր դիրքերը վերադարձնելու,  ուղղակի եկեք հաշվի առնենք՝ թշնամին անսպասելի կերպով էր հարձակվել», – ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ մեր բանկային համակարգում որոշակի խնդիրներ կան: Շահգելդյանը շեշտեց՝ մի խնդիր կա, որին պետք է առանձնակի ուշադրություն դարձնել. գործարարները չեն կարողանում վարկեր վերցնել. տոկոսադրույքները շատ բարձր են: Եթե անգամ ոմանք վարկ են վերցնում, ապա տուժում են:

«Տոկոսադրույքները շատ բարձր են, մարդիկ չեն կարողանում վարկ վերցնել: Դրա հետ են կապված բազմաթիվ սնանկացումներ, որ առկա են մեր տնտեսության մեջ: Քաղաքում քայլելիս անգամ նկատում ենք՝ բազմաթիվ խանութներ փակվում են: Խանութների վրա փակցված է՝ «տրվում է վարձով»: Մենաշնորհների մասին խոսելով՝ ասեմ՝ մեր երկրում կան մենաշնորհներ: Անշուշտ, խոսքը ոչ պաշտոնական մենաշնորհների մասին է: Սրա դեմ ռեալ պայքար պիտի սկսվի: Մեր երկրում կան և՛ մոնոպոլիաներ, և՛ օլիգոպոլիաներ. ինչի՞ մասին է խոսքը», – ասաց Շահգելդյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ