01 Հունիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախագահի հետ

  Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 25-ին Բեռլինի Հումբոլդտի համալսարանում տեղի ունեցած «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին հանդիպում է ունեցել Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրի ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Ջեմ Օզդեմիրի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, ով հանդիսանում է Բունդեսթագում քննարկման դրված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծի հեղինակը: […]

Լուկաշենկոն շփոթել է Պուտինին Մեդվեդեւի հետ /վիդեո/

Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն չգիտես ինչու նրան վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ է շփոթել։ «Հարգելի Դմիտրի Անատոլեւիչ»,- ողջունելով Պուտինին՝ ասել է Լուկաշենկոն։ Ի պատասխան՝ Պուտինը կատակել է՝ ասելով․ «Ճիշտ եք ասում, բոլոր փողերը այնտեղ են»՝ ի նկատի ունենալով, որ երկրի բոլոր ֆինանսներով կառավարությունն է զբաղվում։ Լուկաշենկոն էլ […]

ԿԸՀ-ում «նկարվել» են էլեկտրոնային վիճակահանության արդյունքները

Ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանությունները մտադիր են նոր Ընտրական օրենսգրքով ներմուծել էլեկտրոնային քվեարկության էլեմենտներ՝ ընտրությունների հանրային վստահությունը բարձրացնելու նպատակով: Սակայն, 2011 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքով արդեն որոշ գործառույթներ դարձել են էլեկտրոնային և «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց պարզել, թե որքանո՞վ են այդ գործառույթները դարձել առավել արդար ու թափանցիկ: Մասնավորապես, խոսքը էլեկտրոնային վիճակահանության մասին է, որով սահմանվում […]

Հայաստան կայցելի ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը

Մարտի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪‎Մոգերինին կայցելի Հայաստան: Ֆեդերիկա Մոգերինիին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Մարտի 1-ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը: Տեխնիկական մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ:

Ռուսաստանը Հայաստանի հետ իրականացնում է թափանցիկ համագործակցություն՝ պահպանելով բոլոր պարտավորությունները. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պաշտոնական Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է թափանցիկ` համապատասխան բոլոր միջազգային պայմանագրերի: Այդ  մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով  Հայաստանին ռազմամթերք մատակարարելու համար պաշտոնական Բաքվի կողմից ներկայացված բողոքի նոտային, գրում է РИА Новости-ն։ «Մենք արդեն դիվանագիտական խողովակներով համապատասխան տեղեկատվություն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին, Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է դաշնակցային հարաբերություններով, […]

Գործադուլ Մալաթիա տոնավաճառում. ահազանգում են առևտրականները

Մալաթիա տոնավաճառի աշխատակիցներն այսօր  առավոտից բողոքի ակցիա են իրականացնում տոնավաճառի դիմաց: Առևտրականները չեն բացել տաղավարները և պահանջում են տոնավաճառի տնօրինությունից վերանայել վարձակալած տարածքի վարձավճարները: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում առևտրականներից՝ Արմենը ասաց, որ տնօրինությունը չի ցանկանում զիջել: «Մեզնից պահանջել են դադարեցնել գործադուլը, կամ ազատել տաղավարները՝ հայտարարելով, որ վարձավճարի իջեցում չի լինելու»,-նշեց մեր զրուցակիցը: Առևտրականները մտադիրեն մինչև […]

Ինքնասպանության փորձը կանխվել է

Փետրվարի 25-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից. փորձը կանխվել է, սակայն քաղաքացին ոչ ադեկվատ վիճակում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1962 թ. ծնված Ս. Ա.-ը գտնվում է ոչ սթափ վիճակում և […]

Արտարժույթի փոխարժեքը ՀՀ-ում

Արտաժութի շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է  0,52 դրամով` դառնալով 491.70 դրամ, եվրոն Արժեւորվել է  95 լումայով՝  դառնալով 541.51 դրամ: Ռուսական ռուբլու գինը նույնպես 6 լումայով արժեւորվել է եւ դրաձել՝  6.44 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 491.70  Եվրո 541.51  ՌԴ Ռուբլի 6.44

Բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց  լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նույն ժամի դրությամբ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն […]

31 տարեկան տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել աղքատ ընտանիքի 13-ամյա աղջկա հետ. Ժամանակ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Ալեքսանդր Պ.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 31-ամյա Ալեքսանդրը  2012 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 25-ը իր բնակարանում պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել 13-ամյա Մայայի (անունը փոխված է) հետ: Ալեքսանդրը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական  օրենսգրքի 141 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նախկինում Ալեքսանդրը հասցրել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի