15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ոչ»-ի գործունեության համար ԿԲ-ն արհեստական խոչընդոտներ չի ստեղծել. Արթուր Ջավադյան

ԱԺ-ում քննարկում են  ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանըն իր ելույթում նշեց՝ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ՝ «Ոչ»-ի ճակատը հիմնադրամ էր բացել, որպեսզի քաղաքացիները կարողանային այդ կերպ դրակամական փոխանցումներ կատարել, բայց պարզվում է՝ արտերկրում գտնվող բազմաթիվ քաղաքացիներից  շատերը չեն կարողացել փոխանցում կատարել: Արդյուքում ահազանգեր են եղել:

«Մի օրինակը հիմա ես Ձեզ կփոխանցեմ և ակնկալում եմ հրապարակային պատասխան, թե ինչու ԿԲ-ի կողմից առաջարկվող մեխանիզմին համապատասախան մարդիկ չեն կարողացել փոխանցումներ կատարել, որովհետև ԿԲ-ի կողմից գումարը հետ է գնացել: Կասկածներ կան, որ իշխանությունը խոչընդոտել է մեր գործունեությունը»,- ասաց  Զուրաբյանը՝ դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին:

Զուրաբյանը հարց ուղղեց նաև դրամավարկային քաղաքականության վերաբերյալ: Նա նշեց՝ այդ քաղաքականությունը սպասարկում է ներկրող օլիգարխների շահերը:

Ջավադյանն անդրադադարձավ նախ առաջին հարցին՝ ընդգծելով՝  «Ոչ»-ի գործունեության համար ԿԲ-ն արհեստական խոչընդոտներ չի ստեղծել, ապա  շեշտեց՝ ժամանակ է պետք այդ դեպքերն ավելի մանրամասն ուսումնասիրելու, հստակեցնելու  համար:

Խոսելով դրամավարկային քաղաքականության մասին՝  ԿԲ նախագահը շեշտեց.  «Եղել են վարկեր նաև Փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Մի քանի վարկ էլ կար վերականգնող էներգետիկայի և տուրիզմի զարգացման համար, ինչպես նաև գյուղատնտեսության: Չկա մի բան, որ արտահանող ընկերություններին ավելի շատ վարկ տանք, որովհետև գոնե մի բան պարզ է, որ արտահանողների ռիսկերն ավելի քիչ են, նրանց արտարժույթային ռիսկերը քիչ են: Մենք՝ ԿԲ-ն, որպես կարգավոող մեխանիզմներ ենք մշակել, որ բանկերին ավելի շահեկան լինի արտահանողներին, ոչ թե ներկրողներին վարկ տալ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ