12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախարարը հեծանիվով կգա՞ աշխատանքի /վիդեո/

Կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց համակարգից կկրճատվի 41 մեքենա:

«Դրանք համակարգի տարբեր ստորաբաժանումներին սպասարկող մեքենաներն են», – նշեց նախարարը: Վերջինը տեղեկացրեց, որ այն բոլոր հանձնարարականները, որոնք տրվել են վարչապետի կողմից, մանրամասն քննարկվելուց հետո կընդունվեն արդյունավետ և օպտիմալ որոշումներ:

«Բոլոր կողմերը հաշվի առնելով հարցի, որոշումներն այնպիսին կլինեն, որոնք լարվածություն չեն առաջացնի: Մենք բոլորս այն կարծիքին ենք, որ պետք է աշխատանքների արտադրողականությունը բարձրացվի և դա նշանակում է, որ կոմպլեքսացման դեպքում բոլոր խնդիրները կլուծվեն և որևէ հարցեր չեն առաջանա»:

Հարցին, հնարավոր է, որ ինչպես եվրոպական երկրներում է հաճախ լինում, մի օր Արտեմ Ասատրյանն էլ հեծանիվով գա աշխատանքի նախարարը արձագանքեց.«Բոլոր խնդիրները իրենց ժամանակին կլուծվեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ