13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեր օպտիմալացումն ինքներս սկսել ենք ավելի վաղուց. ԿԲ նախագահ /վիդեո/

«Մենք կառավարությունից անկախ ենք ու մեր օպտիմալացումն ինքներս սկսել ենք ավելի վաղուց»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի  հայտարարությանը:

«Մենք ունենք համապատասխան թվաքանակով մեքենա ու այն չենք փոխում:  7 տարի է, ինչ  մեր աշխատողների քանակը չենք ավելացնում, աշխատավարձը չենք բարձրացնում, գործուղումների գումարը չենք փոխում: Բայց այս պահին հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը, աշխարհաքաղաքական իրավիճակը՝ դա հնարավոր չի լինում: Եվրոպան, ՌԴ-ն, մեր մյուս գործընկեր երկրները ճգնաժամի մեջ են, և դա չի կարող չանդրադառնալ մեր երկրի վրա»,- ասաց  Ջավադյանը:

Լրագրողները հարցեր ուղղեցին նաև ներդրումային դաշտի բարելավման վերաբերյալ:

ԿԲ նախագահն  անդրադարձավ նաև կուտակային կենսաթոշակային հիմնադրամները կառավարող երկու ՝ C-Quadrat և Amundi արտասահմանյան ընկերությունների գործունեությանը:  «Նրանք սկսում են վնասով աշխատել, քանի որ պլանավորած գումարներն ամբողջությամբ չկան, բայց նրանց գնալու հետ կապված խնդիրներ չկան: Մնում են: Մենք նրանց հետ բացատրական աշխատանքներ ենք իրականացրել»,- ասաց Ջավադյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ