Պետք է ապավինել խղճին.Մանվել Բադալյանը կրճատումների մասին
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/05/E30F8E2D-73F1-4174-9D5B-8572905E737C_w640_r1_s.jpg)
Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ վարչապետի հայտարարած կրճատումները վերաբերելու են քաղծառայողների 10 տոկոսին:
«Կոնկրետ չեմ կարող ասել թե ինչ սկզբունքով են ընտրելու ում կրճատել: Այժմ 7000 քաղծառայողական պաշտոններ կան, այդ թվում՝ նաև թափուր հաստիքներ կան, առաջին հերթին թափուր հաստիքները կկրճատվեն, և եթե կան ուռճացված հաստիքներ, դրանք ևս պետք է կրճատել, բոլոր պետական մարմիններում»,-Նշեց Բադալյանը
Հարցին, թե ինչ երաշխիք կա, որ չեն կրճատվի իսկական մասնագետները՝ իրենց տեղը զիջելով պետական համակարգում խնամի-ծանոթ-բարեկամով տեղավորված անձանց, Մանվել Բադալյանը արձագանքեց . «Պետք է ապավինել խղճին, կարծում եմ՝ նման բաներ չեն լինի»: