21 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱԿ առաջնորդը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպման ընթացքում Նախագահ Տեր-Պետրոսյանը հանգամանորեն արդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ մասնավորապես առաջիկա նախագահական ընտրություններին, երկրում առկա սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակին եւ իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ապագայի եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ: Առաջին նախագահը հատկապես շեշտել է համակարգային կոռուպցիայի դեմ […]

Երեւանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Կարմիր Խաչին

Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության  ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեի հետ հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի եւ մարդասիրական կարեւոր առաքելության համար. “Շուրջ 20 տարի դուք […]

Ամփոփվեց Վեհաժողովի աշխատանքը

Հոկտեմբերի 21-26-ը Կանադայի Քվեբեկ քաղաքում կայացած Միջխորհրդարանական միության 127-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում պատվիրակության ղեկավար Կարեն Ճշմարիտյանը եւ անդամ Հեղինե Բիշարյանը ներկայացրեցին վեհաժողովի աշխատանքների արդյունքները: Վեհաժողովում, որին մասնակցել է շուրջ 2000 պատվիրակ 130 երկրների խորհրդարաններից, քննարկվել են «Քաղաքացիությունը, ինքնությունը, լեզվական ու մշակութային բազմազանությունը […]

Երեւանի քաղաքապետը հանդիպել է Ավստրիայի դեսպանին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալոիս Կրաուտի հետ (նստավայրը՝ Վիեննա): Ողջունելով եւ շնորհավորելով դեսպանին բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ`  քաղաքապետը մաղթել է նորանոր հաջողություններ իր դիավանագիտական առաքելության մեջ: Հատկանշելով հայ–ավստրիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը` Տարոն Մարգարյանը ներկայացրել մայրաքաղաքի զարգացման հեռանկարներն ու ընդգծել Երեւանի եւ ավստրիական քաղաքների […]

Բեռլինում հայերն ու ալեւիները բոյկոտելու են Էրդողանի դեմ

Վաղը հազարավոր ցուցարարներ պատրաստվում են բոյկոտել  Թուրքիայի վարչապետի այցը Բեռլին: “Այսուհանդերձ, երբ Էրդողանն իր ոտքը դնի գերմանական հողի վրա, մենք բոյկոտելու ենք նրա այցի դեմ”, -նման հայտարարություն է տարածել Գերմանիայի ալեւիների համայնքի գլխավոր քարտուղար Ալի Դողանը եւ նշել, որ ալեւիական համայնքը դուրս է գալու փողոց: Հայերը եւս վաղը ցույցի են դուրս գալու: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը […]

Նախագահը մասնակցել է ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի հիմնարկեքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում ներկա է գտնվել Ա. Ալիխանյանի անվան “Ազգային գիտական լաբորատորիայի” հարեւանությամբ կառուցվող “Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի” հիմնարկեքի արարողությանը: Կենտրոնի ստեղծման ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Նկատի առնելով, որ ամբողջ աշխարհում տարեցտարի չարորակ նորագոյացություններով հիվանդացության ու դրանց հետեւանքով մահացության ցուցանիշների կայուն աճ է արձանագրվում, եւ չարորակ նորագոյացությունների […]

Հալեպում 7 հայ է գերի ընկել

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, երեկ` հոկտեմբերի 29-ին,  Հալեպի մոտակայքում պատանդ են վերցվել հայազգի Կարո Փամփալյանը, Արսեն Արոյանը, Լեւոն Զեյթունյանը, հայր եւ որդի Բաշար եւ Ժորժ Ռաբաթները, ովքեր Սիրիայում բնակվող հին հայերից են: Եվս 2 պատանդների անուններ ճշտվում են:

Բոլորը գոհ են, բացի Տիմոշենկոյից

Ուկրաինայի նոր Գերագույն ռադան շատ “բուռն”, սակայն անվնաս կլինի գործող իշխանությունների` Ռեգիոնների կուսակցության համար, որը, ըստ նախնական տվյալների, պահպանել է մեծամասնությունը խորհրդարանում, հաղորդում է “НТВ” հեռուստաալիքը: Ավելին, կուսակցությունը կարող է նույնիսկ խորհրդարան տանել իր նոր կողմնակիցներին, որոնց թվում է նաեւ հայտնի երգչուհի Տաիսիա Պովալին: Մյուս հայտնի ուկրաինուհու` Յուլիա Տիմոշենկոյի բացակայության պատճառով “Батькивщина” կուսակցությունը 2-րդ տեղում […]

Բաշխվել են ՏԸՀ-ների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. դեկտեմբերի 2-ին թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ […]

“Սենդի” փոթորիկն ԱՄՆ-ում 11 մարդու կյանք է խլել /վիդեո/

Արեւադարձային “Սենդի” փոթորիկն առնվազն 11 մարդու կյանք է խլել ԱՄՆ-ի Նյու Յորք, Նյու Ջերսի, Արեւմտյան Վիրջինիա, Հյուսիսային Կարոլինա, Փենսիլվանիա նահանգներում, եվս մեկ կին զոհվել է Կանադայի Տորոնտո քաղաքում գովազդային վահանակների ընկնելու պատճառով, հաղորդում է  “AFP”-ը: Մանհեթենի էներգոմատակարարման  “Consolidated Edison” ընկերության շենքում 19 աշխատակից է մնացել` ջրի կուտակման պատճառով, բացի այդ կարճ միացման պատճառով շենքում նաեւ պայթյուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի