28 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

“Սենդի” փոթորիկն ԱՄՆ-ում 11 մարդու կյանք է խլել /վիդեո/

Արեւադարձային “Սենդի” փոթորիկն առնվազն 11 մարդու կյանք է խլել ԱՄՆ-ի Նյու Յորք, Նյու Ջերսի, Արեւմտյան Վիրջինիա, Հյուսիսային Կարոլինա, Փենսիլվանիա նահանգներում, եվս մեկ կին զոհվել է Կանադայի Տորոնտո քաղաքում գովազդային վահանակների ընկնելու պատճառով, հաղորդում է  “AFP”-ը:

Մանհեթենի էներգոմատակարարման  “Consolidated Edison” ընկերության շենքում 19 աշխատակից է մնացել` ջրի կուտակման պատճառով, բացի այդ կարճ միացման պատճառով շենքում նաեւ պայթյուն է տեղի ունեցել:

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կոչ է արել համաքաղաքացիներին դուրս չգալ շենքերից, չօգտվել տրանսպորտից եւ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում զանգահարել փրկարար ծառայություններ, որպեսզի հնարավոր լինի խուսափել հեռախոսային գծերի գերծանրաբեռնվածությունից:

Ընդհանուր առմամբ “Սենդիից” կարող է տուժել 50 մլն մարդ` 11 նահանգների եւ Կոլումբիա ֆեդերալ օկրուգում: Հոկտեմբերի 29-ից մայրաքաղաք Վաշինգտոնում չեն գործում պետական հաստատությունները, հասարակական տրանսպորտը` ներառյալ մետրոն, ժամանակավորապես դադարեցվել են դասերն ուսումնական հաստատություններում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ