Քննարկվել են սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի հարցեր
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ոլորտում առկա ձեռքբերումներին ու հետագա ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ եւ նիստի օրակարգում ներառված այլ հարցեր: Նիստին ընդառաջ` հոկտեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում բացվել էր ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակների ցուցադրություն: […]