22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հոգեհանգստի արարողություն՝Գուրգեն Մարգարյանի եւ Հոկտեմբերի 27-ի զոհերի համար

Հոկտեմբերի 27-ին Միածնաէջ Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն`  Հունգարիայում սպանված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի եւ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործության հետեւանքով ՀՀ Ազգային ժողովում զոհվածների  համար:

Արարողության ավարտին Գուրգեն Մարգարյանի ընտանիքին եւ ներկաներին իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը` անդրադառնալով 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետեւանքով զոհված  պետական այրերի եւ Հունգարիայում վայրագորեն սպանված լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի հիշատակին:

Նորին Սրբությունը հորդորեց ներկաներին իրենց աղոթքներում մշտապես հիշել նահատակ զավակներին, որպեսզի նրանց հիշատակն ու նվիրյալ ծառայությունը լույս դառնան հայոց կյանքի համար:

Վեհափառ Հայրապետը նաեւ Սուրբ Հոգու մխիթարությունը հայցեց Գուրգեն Մարգարյանի եւ զոհված հայոց պետական այրերի ընտանիքների համար` աղոթելով, որ Աստված Իր շնորհները հեղի նրանց կյանքի մեջ եւ նրանք զոհված հարազատների տեսիլքով իրենց կյանքն արդյունավորեն հայրենիքի շինության ու պայծառության համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ