06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Կոմպոտ փակեք, երբ թշնամին գա, ծարավ կլինի, թող խմի. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պայթեցնելով իրենց իսկ հորինած միֆերը՝ սրանք գնում են առաջ։ «Խաղաղություն կա, կա խաղաղություն», «ապագա կա, կա ապագա». ի՞նչ են սրանք, եթե ոչ ամենաեղկելի ստեր, միֆեր, խաբկանք, որ սրանք արդեն տարիներ ի վերջ ծամում են ու նետում հասարակության բերանը։

Ապագան, որ, ըստ սրանց, կա, եկել-չոքել է բոլորիս դռանը։ Մեր երկիրը հենց էդ չկայի մեջ է՝ անորոշություն, անվտանգության բացակայություն, անապահով վիճակ և անդեմ «իշխանություն», չէ, դիմակավորված իշխանություն։

Էս ա սրանց խոստացած «ապագան»։ Եկել-հասել ենք, բայց իջնող չկա. դեռ մտմտում ենք՝ ընել-չընել, լրջանալ-չլրջանալ, բողոքել-չբողոքել, համակերպվել-չհամակերպվել։

Դե, իսկ խաղաղության միֆն էնքան տեսանելի ու զզվելի է, որ թշնամին անգամ ծաղրում է սրանց հորինած միֆը։ Իր քայլերով թշնամին ասում է՝ ահա քեզ խաղաղություն՝ իմ զինվորը կգա, կմտնի քո քաղաքացու տուն, կոմպոտը կխմի, փլավը կուտի, կքնի, կարթնանա, կկրակի։ Ձայնդ չլսեմ։ Թող քո սազանդարներն էլ, օրինակ՝ ինչ-որ կուսակցության ինչ-որ «ղեկավար», «քնքուշ» ձայնով տարածեն, իբր իմ զինվորը իբր «սեռական» իբր բռնության է ենթարկվել իմ երկրում։ ԹՈՒՀ․․.

Իսկ թշնամու բանտերում հայ մարդիկ են, դատվում են հայ լինելու համար, ու սրանք էդ մասին չեն էլ խոսում, չեն էլ ահազանգում, լռում են, իրենց տարիների լակոտական աբիժնիկությունը, ատելությունը, նախանձը, հայատյացությունը այդով բավարարված է։ «Խաղաղության» ագռավները արդեն 8 տարի հոգեխանգարմունքի մեջ կռկռում են ամենահակահայ կռկռոցով՝ թշնամուց ավելի հակահայ։

Իսկ այդ միֆերը պայթեցնելու փորձերը համարժեք չեն. առայժմ փորձը մնում է փորձ՝ չի առարկայանում։

Կոմպոտ փակեք, երբ թշնամին գա, ծարավ կլինի, թող խմի»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ