Բալասանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը
Հոկտեմբերի 26 ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում Ռուսաստանի դաշնության գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարին, 102 րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար Օլեգ Սմիրյոնովին և Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Յուրի Այսինին:
Ողջունելով հյուրերին` Սամվել Բալասանյանը կարևորեց Գյումրու և ՌԴ տարբեր քաղաքների միջև կապերի խորացման անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնեց կոնկրետ քայլեր կատարել այդ ուղղությամբ, քաղաքապետը նշեց նաև, որ պատրաստ է իր հնարավորությունների շրջանակեներում խրախուսել ռուսական ներդրումները Գյումրիում:
Հյուրերը շնորհավորեցին Սամվել Բալասանյանին Գյումրու քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթեցին բեղմնավոր աշխատանք, ինչից հետո քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպիսին էր օրինակ Գյումրիում սպորտային խոշոր համալիր կառուցելու ռուսական կողմից հնչեցված առաջարկը: Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն նման ձևաչափի հանդիպումներն ու քննարկումներն ավելի հաճախակի դարձնելու մասին: