14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Վանաձոր” ՔԿ հիմնարկի դատապարտյալները հացադուլ չեն հայտարարել

“Հրապարակ” օրաթերթի 26.10.2012թ. համարում տեղեկություն է հրապարակվել, թե “Վանաձոր” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները պատրաստվում են մասսայական հացադուլ անել, քանի որ դժգոհ են տեսակցություններից, ուտելիքից, սանիտարական վիճակից:

Նախ հայտնենք, որ “Վանաձոր” քրեակատարողական հիմնարկն այսօրվա դրությամբ ամենաբարեկարգերից մեկն է: Օրենքով սահմանված կարգով բոլոր դատապարտյալներին տրվում են թե երկարատեւ, թե կարճատեւ տեսակցություններ: Դատապարտյալների կամ հարազատների դիմումների հիման վրա թույլատրվում է խցում փոքր սառնարան ունենալ (ըստ քրեակատարողական ծառայության ներքին կանոնակարգի` փոքր չափերի): Դատապարտյալների որոշ մասը սառնարան ունի:

Ինչ վերաբերում է “պլիտաներին”, նշենք, որ “ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին” ՀՀ կառավարության N 1543-Ն որոշման արգելված իրերի ցանկի 14-րդ կետի` դատապարտյալներին եւ կալանավորված անձանց արգելվում է էկեկտրակենցաղային իրեր ունենալ (բացառությամբ էլեկտրական ածելիների, հեռուստացույցի, ռադիոընդունիչի, առանց ձայնագրման հնարավորության մագնիտոֆոնի եւ փոքր չափերի սառնարանի), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկների դատապարտյալների: Թույլատրվում է նաեւ փակ տաքացուցիչ (առանց պարույրի) ունենալ, եթե քրեակատարողական հիմնարկը չի տաքացվում, իսկ “Վանաձոր” քրեակատարողական հիմնարկն ունի կենտրոնացված ջեռուցման համակարգ:

Մասսայական հացադուլի մասին էլեկտոնային լրատվամիջոցներում տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում: Օրերս “Վանաձոր” քրեակատարողական հիմնարկում մեկ կալանավոր է հացադուլ հայտարարելու մասին դիմում ներկայացրել, նշելով, որ բողոքում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքից:

 

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության

հանրային կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ