Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Հայաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ս.թ. հոկտեմբերին Երեւանում կայացած նիստի արդյունքները, ինչպես նաեւ ողջունել են օրերս կայանալիք Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը՝ կարեւորելով դրա դերը հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում: