Հանրապետական նահանգապետը գովաբանել է դեմոկրատ Օբամային /վիդեո/
Նյու Ջերսիի հանրապետական նահանգապետ Քրիս Քրիստին իր երախտագիտությունն է հայտնել դեմոկրատ նախագահ Բարաք Օբամային “Սենդի” փոթորիկի հետեւանքները լիկվիդացնելու աշխատանքներին օգնելուն համար, հաղորդում է “AFP”-ը:
Բացի այդ, մեկ այլ հանրապետական` Միթ Ռոմնին, եւս շնորհակալություն է հայտնել նախագահ Օբամային. “Ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել նախագահին մեր խնդիրների հանդեպ ցուցաբերած ուշադրության համար”:
Հանրապետական “Fox News” հեռուստաալիքի հաղորդավարներից մեկն առաջարկել է նահանգապետին որեւէ նախընտրական միջոցառում կազմակերպել Միթ Ռոմնիի հետ` ավերված Նյու Ջերսիի ֆոնի վրա, ինչին Քրիստին շատ կտրուկ է արձագանքել` հայտարարելով. “2,4 մլն մարդ է մնացել առանց էլեկտրականության, հյուսիսում քաղաքներ են ջրի տակ մնացել: Եթե դուք կարծում եք, թե ես հիմա մտածում եմ այդ գրողի տարած ընտրությունների մասին,ապա դուք ինձ ընդհանրապես չեք ճանաչում”:
Նա նշել է, որ նորմալ կյանքը վերակագնելու համար առնվազն մեկ շաբաթ կպահանջվի: Մասնագետների գնահատմամբ` “Սենդի” փոթորկի հասցրած վնասը շուրջ 45 մլրդի կհասնի: