Անապահով ընտանիքի ուսանողներին կհատկացվի 60 միլիոն դրամ
Նոյեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի նիստ։ Անցնելով օրակարգային հարցերին՝ հաստատվեցին հիմնադրամի նոր կառուցվածքը, հաստիքացուցակը, 2013թ. բյուջեն։ Վերանայվեցին և հաստատվեցին ՀԵՀ-ի կողմից հատկացվող դրամաշնորհների կարգերը, աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, հիմնադրամի կողմից կազմակերպվող և աջակցող ծրագրերի մշտադիտարկման և գնահատման կարգերը։ Ըստ օրենքի պահանջի՝ ընտրվեց նաև ՀԵՀ-ի 2012թ. […]