25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիայի նախագահին թունավորել են

Թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել Թուրքիայի նախկին նախագահ Թուրգուտ Օզալի մարմնի էքսգումացիայի արդյունքների մասին: Նախկին նախագահը մահացել է 1993-ին սրտի կաթվածից` ըստ պաշտոնական տվյալների, սակայն այժմ պարզվել է, որ նրան թունավորել են: Բժշկական դատափորձաքննությունը պարզել է, որ Օզալի հյուսվածքների նմուշում ուժեղ թույնի զգալի քանակություն կա, գրում է “дни.ру”-ն:

1993-ի ապրիլի 17-ին Ադրբեջան այցելելուց հետո  մահացած թուրք առաջնորդի հարազատները բազմիցս հայտարարել են, որ Օզալի մահվան պատճառները բավականին լավ չեն հետաքննվել, ինչպես նաեւ ներկայացրել են նրա թունավորման տարբերակը: Չեն պահպանվել նույնիսկ նրա մահվանից հետո կատարված արյան հետազոտության արդյունքները:

Անկարայի դատախազությունը, որը վարում է նախկին նախագահի մահվան հետաքննությունը, հանձնարարել էր Ստամբուլում թաղված Օզալի դիակի էքսգումացիա անցկացնել: Պարզվել է, որ նրա դիակի մեծ մասը նույնիսկ չի էլ փտել:

Այժմ նրա մահվան պատճառների մի քանի տարբերակներ են քննարկվում: Հիմնականը  համարում են նրա եղբոր առաջարկած տարբերակը, ըստ որի Թուրգուտ Օզալի մահվան մեջ մեղավոր է զինվորականների հետ կապված “Էրգենեկոն” ազգայնականների խմբավորումը: Մասնագատեների կարծիքով` դավադիրները բավական հիմքեր են ունեցել վերացնելու  նախագահին, ով հայտնի էր նաեւ նրանով, որ կտրուկ թուլացրեց զինվորականների ազդեցությունը Թուրքիայում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ