23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կկարողանանք հաղթահարել առկա մարտահրավերները. Տիգրան Սարգսյան

ՀՀ վարչապետ, Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի առաջնորդությամբ անցկացվող թեմական-ներկայացուցչական ժողովի աշխատանքներին:
Ողջունելով ժողովի մասնակիցներին՝ վարչապետը կառավարության տեսակետներն է ներկայացրել մի քանի խնդիրների շուրջ: ‘Անժխտելի է այն դերակատարությունը, որը հայ ժողովրդի պատմության մեջ ունեցել է և ունի Հայ Առաքելական եկեղեցին: Շնորհիվ մեր հավատքի, եկեղեցու շուրջ համախմբվածության՝ այսօր ունենք պետություն, և համատեղ ջանքերով լուծում ենք այն խնդիրները, որոնք մտահոգում են մեր ժողովրդին: Ինչպես դարեր ի վեր, այնպես էլ այսօր Հայ Առաքելական եկեղեցու օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք մտահոգում են մեր ժողովրդին, և մենք ձեզ հետ փորձում ենք գտնել պատասխաններ, որոնք առաջնորդելու, օժանդակելու և ծառայելու են նրան’,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերների հիմքում ընկած են էական խնդիրներ; Երբեմն այդ խնդիրները բացատրվում են ֆինանսատնտեսական ճգնաժամով: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ իրականում մենք գործ ունենք արժեքային ճգնաժամի հետ, և ժամանակակից մարտահրավերների հաղթահարման բանալին, գաղտնիքը հենց այդ ոլորտում է պետք որոնել:
‘Սպառողական հոգեբանությունը, Առաքելական սուրբ արժեքներից հեռանալը ցանկացած հասարակության համար ստեղծում է լուրջ և անհաղթահարելի բարդություններ: Նմանատիպ խնդիրներ այսօր ծառացած են նաև հայ ժողովրդի առջև: Համոզված եմ, որ այն արդիական մարտահրավերները, որոնք առկա են, կարող ենք հաղթահարել՝ եթե ապավինենք մեր հավատքին, հզորացնենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ամրապնդենք կապը պետության և եկեղեցու միջև: Սա է լինելու այն բանաձևը, որն օգնելու է հաղթահարել նորագույն մարտահրավերները: Այդ տեսակետից, մեր օրակարգում ընդգրկված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական միջոցառումների ուղղվածությունը, կարծում եմ, նույնպես պետք է լինի այդպիսին’,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ պետք է իրականացվեն այնպիսի միջոցառումներ, որոնք հզորացնելու են մեր ժողովրդի հավատքը: «Դա է գաղտնիքը, որով կկարողանանք համախմբված և ուժեղացած հաղթահարել նոր խնդիրներն ու մարտահրավերները: Այդ տեսակետից, երիտասարդ սերունդը սպասում է այնպիսի լուծումներ, որոնք պետք է բոլորիս ոգևորեն»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ վարչապետը հավաստիացրել է, որ սիրիահայության օրակարգային խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: ‘Այսօր Սիրիայից Հայաստան են ժամանել մի քանի հազար ընտանիքներ և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նրանք իրենց հարմարավետ զգան, կարողանան հաղթահարել առկա բոլոր դժվարությունները՝ սկսած դպրոցների նախապատրաստումից, ավարտված սիրիահայերին հայրենիքում աշխատանքի ապահովմամբ, որպեսզի նրանք Հայաստանում կարողանան կերտել իրենց նոր կյանքը’,- ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ կառավարության օրակարգում ընդգրկված են նաև այլ խնդիրներ, որոնք վերաբերվում են եկեղեցաշինությանը: Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ այն որոշումները, որոնք կընդունվեն այս ժողովի ընթացքում՝ նպաստելու են մեր եկեղեցու ամրապնդմանը:
‘Ավարտելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ երբևէ պետություն-եկեղեցի կապն այնքան ամուր չի եղել, որքան Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Մեր քաղաքական թիմի ղեկավարի տեսլականն է՝ ամրապնդելով կապը եկեղեցու, մեր հավատքի հետ՝ կկարողանանք դուրս գալ բոլոր դժվարություններից, և համախմբելով մեր ժողովրդին՝ կառուցել ամուր և հուսալի պետություն՝ ի բարօրություն հայ ժողովրդի’,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Թեմական-ներկայացուցչական ժողովի օրակարգում ընդգրկված են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, Հայ Եկեղեցու Սահմանադրության մշակմանը, սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելուն առնչվող հարցեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ