19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը տեղյակ չէ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններից

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայ լրագրողների հետ կայացած ասուլիսին հայտարարել է, թե տեղյակ չէ Ադրբեջանի ՊՆ վերջին հայտարարությունից, որում ադրբեջանցիները “սպառնացել էին հարվածել այն օբյեկտին, որը հարցականի տակ կդնի Հայաստանի գոյությունը”: Նա հիշեցրել է, որ վերջերս տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջան, որից հետո վերջինս մտահոգություն էր […]

Վրացի բանտարկյալները կարել են բերանները` ի նշան բողոքի /վիդեո/

Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա գտնվող Կսանսկի բանտում արդեն 2-րդ օրն է բողոքի ակցիաներ են կազմակերպվում: 15 բանտարկյալներ, ովքեր պահանջում են փոխել բանտի ղեկավարությունը, կարել են բերանները` ի նշան բողոքի, գրում է “Комсомольская правда”-ն: Ցուցարարները բողոքում են, որ բանտի ղեկավարությունը սպառնում է իրենց հետ հաշվեհարդար տեսնել եւ բանտի տարածք մտցնել հատուկ նշանակման ջոկատներին: Իրավապաշտպան Գեորգի […]

11-ամյա երեխան ահաբեկչության զոհ է դարձել Թուրքիայում

Թուրքիայի հարավ-արեւելքում մեքենայի մեջ տեղադրված ռումբ է գործարկվել` ոստիկանական մեքենայի անցնելու պահին: Դեպքի վայրին մոտ հարսանեկան արարողություն է ընթանալիս եղել, ինչը 11-ամյա տղայի մահվան պատճառ է դարձել: Եվս 18 մարդ վիրավոր է, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են, հաղորդում է “AFP”-ը: Թուրքական իշխանություններն ահաբեկչության մեջ մեղադրում են Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայիններին, ովքեր բազմիցս իրականացրել են […]

Մենք ապահովելու ենք մրցակցային հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 125-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Ողջունելով նիստի մասնակիցներին վարչապետը նշել է. “Իմ խորին համոզմամբ՝ ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ազգային հարստությունն են, որոնց գոյությունն ու հզորացումը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում բխում են մեր ազգի շահերից: Որքան ուժեղ լինեն Հայ ավանդական կուսակցությունները, որքան […]

Հալեպում եւս մեկ հայ է զոհվել. պատանդները ողջ են

Ինչպես  Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, հոկտեմբերի 30-ին Սիրիայում  պատանդ վերցված հայերը ողջ եւ առողջ են: Պատանդներից մեկին` Ժորժ Ռաբաթին, ազատ են արձակել: Այսօր նույն տեղում` Իդլիբ նահանգի Սարակիբ վայրում, առեւանգել են եւս մեկ հայի` Սաքո Կոզանին: Քիչ առաջ Հալեպի Վիլաներ թաղամասում, պատահական գնդակից սպանվել է եւս մեկ հայ` 1968-ին ծնված Վարդան […]

Շփոթմունք` նախագահական ընտրությունների նախօրեին

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների շեմին Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչ թեկնածուները հավասար վարկանիշ ունեն ազգաբնակչության շրջանում: Բազմաթիվ հարցումները, որոնք անց են կացվում ինչպես վաղաժամ քվեարկածների շրջանում, այնպես էլ նրանց, ովքեր նոր են կատարելու իրենց ընտրությունը, թեկնածուներից ոչ մեկի օգտին նախապատվություն ցույց չեն տալիս, գրում է “РБК” կայքը: Գործող նախագահ Բարաք Օբաման գերազանցում է է հանրապետական Միթ […]

Հայրապետական աղոթք Էջմիածնում

Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 13-րդ տարեդարձի առիթով Ս. Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Սրբազան արարողություններին ներկա էին նոյեմբերի 1-3-ը Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովի առիթով Մայր Աթոռ ժամանած Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի եւ Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդները, Հայրապետական […]

Հանրային խորհրդի անդամները նախագահի հետ երեք հարց քննարկեցին

    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ:   Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ովքեր պարզաբանումներ են ներկայացրել զեկուցված հարցերի եւ դրանք ներառող ոլորտներում իրականացվող քաղաքականության […]

Կոռուպցիոն դրսևորումների բացահայտմանը պետք է հետևեն տեսանելի պատժամիջոցներ. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: Նիստին մասնակցել են ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, “Ժառանգություն”, “Օրինաց Երկիր”, ՀՅԴ կուսակցություների, ինչպես նաև հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների […]

Սեյրան Օհանյանը հանդիպել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի մասնակիցների հետ

Այսօր կայացած հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կայացման փուլերը, զրուցել քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներից, ինչպես նաեւ պատասխանել Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրներին եւ բանակի ձեռքբերումներին: “ՀՀ զինված ուժերը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխիքը, մշտապես գտնվում են հասարակության վերահսկողության ներքո”,-ասել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի