23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

11-ամյա երեխան ահաբեկչության զոհ է դարձել Թուրքիայում

Թուրքիայի հարավ-արեւելքում մեքենայի մեջ տեղադրված ռումբ է գործարկվել` ոստիկանական մեքենայի անցնելու պահին: Դեպքի վայրին մոտ հարսանեկան արարողություն է ընթանալիս եղել, ինչը 11-ամյա տղայի մահվան պատճառ է դարձել: Եվս 18 մարդ վիրավոր է, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են, հաղորդում է “AFP”-ը:

Թուրքական իշխանություններն ահաբեկչության մեջ մեղադրում են Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայիններին, ովքեր բազմիցս իրականացրել են նմանատիպ ակցիաներ: Սակայն ապստամբներն առայժմ պատասխանատվություն չեն վերցրել կատարվածի համար:

Գործակալությունը նշում է, որ վերջերս ՔԱԿ-ի գրոհայիններն ակտիվացրել են թուրք զինծառայողների եւ խաղաղ բնակիչների դեմ ուղղված գրոհները: Նախորդ նմանատիպ ակցիան տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին, երբ ռումբ էր պայթեցվել զինվորական զորամասում, ինչի հետեւանքով 4 մարդ էր վիրավորվել:

ՔԱԿ-ը 1984-ից  թուրքական իշխանությունների դեմ պայքար է մղում երկրի հարավ-արեւելքում իրենց սեփական անկախ պետությունն ստեղծելու համար: Գրեթե 30 տարվա պայքարի ընթացքում ավելի քան 45 հազար մարդ է զոհվել: Թուրքիայում, ԱՄՆ-ում, ԵՄ –ան եւ մի շարք այլ երկրներում ՔԱԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է համարվում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ