14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոռուպցիոն դրսևորումների բացահայտմանը պետք է հետևեն տեսանելի պատժամիջոցներ. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: Նիստին մասնակցել են ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, “Ժառանգություն”, “Օրինաց Երկիր”, ՀՅԴ կուսակցություների, ինչպես նաև հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությունները, որից հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը զեկուցել է բաձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայացման խնդիրները:
Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչել են տարբեր առաջարկություններ՝ առկա բացթողումները և խնդիրները վերացնելու համար: Մասնավորապես, առաջարկվել է ստեղծել մասնագիտացված աշխատանքային խմբեր, որոնք հնարավորություն կտան գերակա 3-4 ոլորտներում էապես խորացնել վերլուծությունների որակը և բացահայտել կոռուպցիոն երևույթները ծնող պատճառները, ապահովել ծրագրերի իրականացման հրապարակայնություն և այդ աշխատանքներում ներգրավվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
“Մենք պետք է ինքներս բացահայտենք առկա կոռուպցիոն դրսևորումները: Եթե իշխանությունն ինքը չի բացահայտում դրանք՝ հասարակությունը, որը գիտակցում է, որ այս երկրում կոռուպցիան լուրջ չարիք է, կորցնում է վստահությունը իշխանության նկատմամբ: Դրա համար այսօր որդեգրել ենք այդ քաղաքականությունը՝ ինքներս պետք է բացահայտենք կոռուպցիոն դրսևորումները, որից հետո պետք է լինեն հստակ և հասարակության համար տեսանելի պատժամիջոցներ”,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը կարևորել է որոշումների կայացման և դրանց իրականացման վերահսկողության աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԿ-ների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ մասնակցության համար, և հույս հայտնել, որ վերջիններս առաջիկայում գրավոր կներկայացնեն իրենց առաջարկությունները, որոնք կդառնան քննարկման առարկա:
“Մենք բաց ենք քննարկումների համար և այս ֆորմատը մշտապես պահպանելու ենք: Ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ստեղծված իրավիճակը մեզ չի բավարարում: Հանրապետության նախագահը խիստ գնահատականներ է տվել և մեզնից վճռական քայլեր է պահանջում, որոնք կարող ենք իրականացնել միայն համատեղ ջանքերով: Կոռուպցիայի դեմ պայքարում ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը և ոչ էլ հասարակությունը հաջողության չեն կարող հասնել, եթե չլինի համագործակցություն, ուստի մենք պետք է գտնենք այդ համագործակցության ճիշտ ձևաչափը: Մենք պետք է բացահայտենք առաջնային 3-4 ոլորտները և մեր ուժերը կենտրոնացնենք կոռուպցիոն երևություները ծնող պատճառների վրա”,- նշել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ իրականացվող բարեփոխումների կարողություններն էապես ավելացնելու համար էական նշանակություն է ունենալու նաև միջազգային դոնոր կազմակերպությունների օժանդակությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ