21 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Օբամային

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ երկրին պատուհասած բնական աղետի՝ Սենդի ավերիչ փոթորկի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես ասված է. ‘Ձերդ Գերազանցություն, Խորապես ցնցված ենք ամերիկյան մայրցամաքը պատուհասած Սենդի ավերիչ փոթորկի հետևանքներից, որը խլեց տասնյակ անմեղ կյանքեր ու պատճառեց ահռելի նյութական վնասներ: Կիսելով Ձեր և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի վիշտն ու […]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Թեմական ներկայացուցչական ժողովը

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովը, որին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի և Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ և Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչներ: Յոթանասուն մասնակիցներ երեք օրերի […]

Հովիկ Աբրահամյանը Չեխիայում հանդիպումներ է ունեցել

Հոկտեմբերի 31-ին Չեխիա պաշտոնական այցի երրորդ օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին հանդիպումը ՉՀ առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի հետ էր : Ողջունելով ԱԺ նախագահին եւ պատվիրակության անդամներին ` Չեխիայի արտգործնախարարը կարեւորեց Հովիկ Աբրահամյանի այցը հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու առումով: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` նա կարեւորեց Հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը եւ […]

Մեքսիկայի խորհրդարանում նախաձեռնել են հուշարձանների վերաբերյալ օրենսդրության փոփոխություն

Մեքսիկայի “PAN” կուսակցությունն երկրի օրենսդիր մարմնի Պատգամավորների պալատում հանդես է եկել հուշարձանների տեղադրումը համակարգելու վերաբերյալ նախաձեռնությամբ` Ադրբեջանի նախկին նախագահի հուշարձանի տեղադրման շուրջ ծագած հակամարտության նման կոնֆլիկտներից խուսափելու համար, տեղեկացնում է  “Azteca Noticias”-ը: Պատգամավոր Ադրիանա Գոնսալեսը հանդես եկավ “Հուշարձանների, հնագիտական, մշակութային, պատմական վայրերի Դաշնային օրենքի” բարեփոխման նախաձեռնությամբ, որում առաջարկվում է ստեղծել տեխնիկական խորհուրդ` կազմված գիտնականներից, պատմաբաններից և մարդու իրավունքների գիտակներից: Վերջիններս կվերանայեն Դաշնային կառավարության, Դաշնային […]

Ադրբեջանը չէ, որ պետք է թույլ տա Արցախի ժողովրդին տնօրինելու սեփական ճակատագիրը. Շարմազանով

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ադրբեջանցի օպերային երգիչ Բլուլբյուլի արձանի բացման արարողությանը մասնավորապես հայտարարել է, որ Ադրբեջանը թույլ չի տա երկրորդ հայկական պետության գոյությունը, եւ կգա մի օր, երբ Բյուլբյուլի եւ այլ ադրբեջանցի գործիչների արձանները կտեղադրվեն Շուշիում: Այս հայտարարության մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.“Ադրբեջանի ղեկավարը շարունակում է իրականության […]

“Սենդի” փոթորկի զոհերի թիվը հասել է 135-ի /վիդեո/

ԱՄՆ-ում առնվազն 74 մարդ է զոհվել “Սենդի” փոթորկի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում է “Fox News”-ը, սպասվում է, որ զոհերի թիվը դեռեւս կավելանա, երբ փրկարարներն աղետի հետեւանքները վերացնելիս լինեն: Փոթորկից տուժել են տասնյակ նահանգներ: Ամենից շատ տուժել են Նյու Յորքը եւ Նյու Ջերսին: Միայն Նյու Յորք քաղաքում, ըստ  “NY Daily News”-ի, 32 մարդ է զոհվել: Փակվել էին բոլոր […]

Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում. Դերենիկ Դումանյան

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված “Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը”։ “Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարություններից բխող այս ծրագիրը երկու շաբաթ առաջ հաստատվել է ՀՀ կառավարության  կողմից։ Առաջիկա 6-7 ամիսների ընթացքում այն մեր աշխատանքի ուղեցույցն է […]

Թուրք ցուցարարներն Էրդողանին “ֆաշիստ” են անվանել

Բեռլինի կենտրոնում բողոքի ակցիա է անցկացվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության դեմ: Վերջինս Գերմանիա էր ժամանել Թուրքիայի ամենամեծ դեսպանատան բացման, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններ վարելու համար, գրում է “Berliner Umschau”-ն: Կազմակերպիչների խոսքով` ցույցին մասնակցել է շուրջ 3 հազար մարդ: Ցուցարարները մեղադրել են Էրդողանին նրանում, որ նա հեռացնում է Թուրքիան ժողովրդավարությունից, […]

Նախագահը հանձնարարականներ է տվել իրավապահներին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մի շարք հանձնարարականներ է տվել քրեական գործերով մինչդատական վարույթի հարցերով հոկտեմբերի 29-ին իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ անցկացրած խորհրդակցության արդյունքներով: Մասնավորապես, ՀՀ կառավարությանը հանձնարարվել է իրականացնել իրավապահ մարմինների աշխատակիցների նյութատեխնիկական եւ սոցիալական ապահովության վիճակի համակողմանի ուսումնասիրություն, երկամսյա ժամկետում մշակել վիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ եւ ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմ: […]

Վարչապետն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերություններին և բարձր գնահատել երկկողմ փոխգործակցության մակարդակն ու զարգացման դինամիկան: Վարչապետը ներկայացրել է Հայաստանի պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները, որոնք իրենց շարունակությունն են ունենալու նաև 2013 թվականին: Կողմերը կարևորել են ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը և, մասնավորապես, այն ծրագրերի իրականացումը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի