04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախագահը հանձնարարականներ է տվել իրավապահներին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մի շարք հանձնարարականներ է տվել քրեական գործերով մինչդատական վարույթի հարցերով հոկտեմբերի 29-ին իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ անցկացրած խորհրդակցության արդյունքներով:

Մասնավորապես, ՀՀ կառավարությանը հանձնարարվել է իրականացնել իրավապահ մարմինների աշխատակիցների նյութատեխնիկական եւ սոցիալական ապահովության վիճակի համակողմանի ուսումնասիրություն, երկամսյա ժամկետում մշակել վիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ եւ ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին հանձնարարվել է լրամշակել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը` հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում կոնկրետ գործերի օրինակներով վերհանված գործնական հիմնախնդիրները, ինչպես նաեւ վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում գրավոր առաջարկություններ ներկայացնել նախաքննության կազմակերպմանը եւ այն սպասարկող հարակից ոլորտների, հատկապես` դատաբժշկական փորձաքննությունների կատարմանը, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացմանն առնչվող խնդիրների համալիր լուծումների վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` ապահովելու դատախազների, քննիչների եւ քննչական ստորաբաժանումների ղեկավարների դատավարական լիազորությունների պատշաճ իրականացումը` բացառելով դրանց ձեւական իրականացման հնարավոր դրսեւորումները:

ՀՀ ոստիկանության պետին հանձնարարվել է հաշվարկել եւ մեկամսյա ժամկետում ներկայացնել քննիչների գործունեության նյութատեխնիկական ապահովմանն ուղղված առաջարկ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ