26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեքսիկայի խորհրդարանում նախաձեռնել են հուշարձանների վերաբերյալ օրենսդրության փոփոխություն

Մեքսիկայի “PAN” կուսակցությունն երկրի օրենսդիր մարմնի Պատգամավորների պալատում հանդես է եկել հուշարձանների տեղադրումը համակարգելու վերաբերյալ նախաձեռնությամբ` Ադրբեջանի նախկին նախագահի հուշարձանի տեղադրման շուրջ ծագած հակամարտության նման կոնֆլիկտներից խուսափելու համար, տեղեկացնում է  “Azteca Noticias”-ը:

Պատգամավոր Ադրիանա Գոնսալեսը հանդես եկավ “Հուշարձանների, հնագիտական, մշակութային, պատմական վայրերի Դաշնային օրենքի” բարեփոխման նախաձեռնությամբ, որում առաջարկվում է ստեղծել տեխնիկական խորհուրդ` կազմված գիտնականներից, պատմաբաններից և մարդու իրավունքների գիտակներից: Վերջիններս կվերանայեն Դաշնային կառավարության, Դաշնային շրջանի,
քաղաքապետարանների, նահանգների կողմից ստորագրվող հուշարձանների տեղադրման վերաբերյալ համաձայնագրերը:

Պատգամավոր Ադրիանա Գոնսալեսը նշում է. “Նախաձեռնության նպատակն է կանխել նման դեպքերի կրկնությունը, որպեսզի որևէ  քաղաքային իշխանության, որևէ դաշնային կառույցի կողմից վտանգի տակ չդրվի երկրի հեղինակությունը, ազգային արժեքները` հուշարձաններ տեղադրելով և գովերգելով այնպիսի գործիչների, որոնք չեն համապատասխանում 21-րդ դարի մեր արժեքներին: Սա է
մեր առաջին դիրքորոշումը, ցանկանում ենք, որպեսզի հուշարձանը հանվի և այդ միջգերատեսչական պայմանագիրը կասեցվի”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ