23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Սենդի” փոթորկի զոհերի թիվը հասել է 135-ի /վիդեո/

ԱՄՆ-ում առնվազն 74 մարդ է զոհվել “Սենդի” փոթորկի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում է “Fox News”-ը, սպասվում է, որ զոհերի թիվը դեռեւս կավելանա, երբ փրկարարներն աղետի հետեւանքները վերացնելիս լինեն:

Փոթորկից տուժել են տասնյակ նահանգներ: Ամենից շատ տուժել են Նյու Յորքը եւ Նյու Ջերսին: Միայն Նյու Յորք քաղաքում, ըստ  “NY Daily News”-ի, 32 մարդ է զոհվել: Փակվել էին բոլոր պետական հաստատությունները եւ դպրոցները, չէր գործում հասարակական տրասպորտը, նույնիսկ նյույորքյան ֆոնդային բորսան էր փակվել` առաջին անգամ կես դարի ընթացքում: Բացի այդ, մի քանի հեռուստաշոուներ եթեր են հեռարձակվել առանց “կենդանի” հանդիսատեսի` դահլիճում նստած: 39 տարվա մեջ առաջին անգամ չի կայացել Հելոուինի տոնական շքերթը:

Տարբեր գնահատականներով` փոթորկի պատճառած վնասը 15-20 մլրդ դոլար կկազմի: Ձեռնարկատերերն արդեն 10-30 մլրդ դոլար են կորցրել աղետի պատճառով:

Փոթորիկը սկիզբ էր առել Կարիբյան ծովում եւ արդեն հասել է Կանադային: Ողջ տարածաշրջանում ընդհանուր առմամբ “Սենդիի” զոհն է  դարձել 135 մարդ: Կարիբյան տարածաշրջանում ամենից շատ տուժել են Կուբան եւ Հայիթին:

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման եւ նրա մրցակից Միթ Ռոմնին առաջիկա օրերին կվերականգնեն  նախընտրական միջոցառումները: Առայժմ նրանք շարունակում են հանդիպումներն ընտրողների հետ տարբեր նահանգներում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ