14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սկանդալ վերաքննիչ դատարանում. Տիգրան Առաքելյանը կմնա անազատության մեջ /լրացված/ /վիդեո/

Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց ՀԱԿ երիտասարդների գործը: Հիշեցնենք, որ նրանք անցյալ տարի օգոստոսին բախում են ունեցել ոստիկանների հետ եւ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվել են ազատազրկման: Նրանցից այս պահին կալանավորված է միայն Տիգրան Առաքելյանը:

Ժամը 13-ին կայանալիք նիստը հետաձգվեց 40 րոպեով, քանի որ պետական մեղադրողը չի ներկայացել դատարան: Դատարանի շենքի առաջ բողոքի ակցիա են կազմակերպում ՀԱԿ երիտասարդները` պահանջելով “հանցագործ դատարաններից ազատ արձակել քաղբանտարկյալներին”:

Ի դեպ, այստեղ են նաեւ “Բարգավաճ  Հայաստան” կուսակցության եւ “Ժառանգության” երիտթեւի ներկայացուցիչները:

Բողոքի ակցիային մասնակցում են նաեւ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը , Էլինար Վարդանյանը,  Նաիրա Զոհրաբյանը:

Նիստերի դահլիճում այս պահին` 14.30-ին, սկանդալային իրավիճակ  է: Դատավորները հեռացան խորհրդակցական սենյակ` քննարկելու Տիգրան Առաքելյանի փաստաբանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու հարցով, եւ դատավարության մասնակիցները բառի բուն իմաստով գրոհեցին մեղադրող դատախազ Մարգարյանի վրա:

Վերջինս առարկել էր փաստաբանի միջնորդությանը` գտնելով, որ խափանման միջոցը պետք է  փոխել: “Դավաճան, դուք պատվեր եք կատարում: Դուք պիտի նստեք այդ երիտասարդների փոխարեն”,-գոռում են մեղադրյալների հարազատները ու ՀԱԿ-ի համակիրները: Դատախազը չի կարողանում պաշտպանվել եւ լռելյայն լսում է:

Դատական կարգադրիչները դեռեւս չեն միջամտում: Դատախազը մեղադրյալներից մեկի հարազատի հետ դուրս եկավ առանձին խոսելու: Մեղադրողը ոստիկաններին եւ դատական կարգադրիչներին խնդրեց հեռու մնալ իրենցից: Իսկ դատարանի շենքից դուրս շարունակվում է բողոքի ակցիան:

Դրսում կանգնածները կանչում են “ազատություն”, “վիվա  քաղբանտարկյալներին”:

 17:00 Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը Վերաքննիչ դատարանը չփոխեց` գտնելով, որ նա, լինելով ազատության մեջ, կարող է դրսևորել վտանգավոր վարքագիծ:

Տիգրան Առաքելյանը  վերջում ցանկություն հայտնեց հայտարարություն անել, սակայն դատարանը արգելեց: “Սա ընդամենը միջոցառում է, ոչ թե դատավարություն”,-ասաց նա`բացականչելով “Պայքար, պայքար մինչեւ վերջ:Դատական նիստը մինչեւ  նոյմբերի 12-ը հետաձգվեց, քանի որ դատարանում ներկա չէին մեղադրյալների պաշտպանները:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ