04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Անապահով ընտանիքի ուսանողներին կհատկացվի 60 միլիոն դրամ

Նոյեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի նիստ։

Անցնելով օրակարգային հարցերին՝ հաստատվեցին հիմնադրամի նոր կառուցվածքը, հաստիքացուցակը, 2013թ. բյուջեն։ Վերանայվեցին և հաստատվեցին ՀԵՀ-ի կողմից հատկացվող դրամաշնորհների կարգերը, աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, հիմնադրամի կողմից կազմակերպվող և աջակցող ծրագրերի մշտադիտարկման և գնահատման կարգերը։ Ըստ օրենքի պահանջի՝ ընտրվեց նաև ՀԵՀ-ի 2012թ. ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող ընկերությունը։

Այնուհետև անդրադարձ եղավ ՀԵՀ-ի ծրագային գործունեությանը։ Հիմնադրամի աշխատանքները շարունակվելու են հետևյալ ոլորտներում՝ կրթություն և գիտություն, առողջ ապրելակերպ, սոցիալ-տնտեսական և զբաղվածության խնդիրներ, հոգևոր, հայրենասիրական, մշակութային դաստիարակություն, միջազգային և համահայկական համագործակցություն։ Հոգաբարձուների խորհրդի նիստում ընդգծվեց, որ ծավալային առումով մեծանալու են սոցիալական ուղղվածության ծրագրերը։ Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու հաշմանդամություն ունեցող, սոցիալապես խոցելի խմբերում գտնվող մարդկանց ուղղված ծրագրերը։

Հաշվի առնելով նախորդ տարիներին հանրության շրջանում ստացած մեծ արձագանքն ու պահանջը՝ որոշվեց՝ 2013թ. ևս ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացնել ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը՝ այդ նպատակով հատկացնելով 60 միլիոն դրամ։ Այս ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։ ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ 40 միլիոն դրամի սահմաններում աջակցություն կցուցաբերվի սիրիահայ ուսանողներին։

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ