16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սաակաշվիլիին կզրկեն նահանգապետեր նշանակելու իրավասությունից

Վրաստանի կառավարությունն այսօր կայանլիք նիստին կքննարկի մի օրինագիծ, ըստ որի նահանգապետեր կնշանակի ոչ թե նախագահը, այլ վարչապետը: Այդ մասին մինչ կաբինետի նիստի սկիզբը լրագրողներին է հայտարարել տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների հարցերով նախարար Դավիդ Նարմանիան, գրում է “Интерфакс”-ը:

“Տարածքային նահանգապետերը կառավարության ներկայացուցիչներն են եւ կատարում են այն նախագծերի համակարգումը, որոնք իրականացնում են  տարբեր նախարարությունները: Այդ պատճառով էլ նահանգապետերին պետք է նշանակի վարչապետը, ոչ թե` նախագահը”,-ասել է Նարմանիան:

Նա նշել է, որ այս օրինագիծը սահմանադրական որեւէ փոփոխություն չի նախատեսում եւ կարող է խորհրդարանում ընդունվել միայն ձայների մեծամասնությամբ:

Ներկա պահին բոլոր նահանգապետերը նշանակված են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ