26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հունգարիան որոշել է պարտքերը մարել օտարերկրյա քաղաքացիների միջոցով

Հունգարիայի իշխանություններն առաջարկում են մշտական բնակչի կարգավիճակ տրամադրել այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր 250 հազար եվրո արժողությամբ պարտատոմսեր կգնեն, տեղեկացնում է “The Wall Street Journal”-ը:

Օրինագիծը, որը երկրին կօգնի մարել պետական պարտքը, առաջարկել է իշխող “Ֆիդես” կուսակցության պատգամավորների կողմից: Առաջարկությունը քննադատության է արժանացել Եվրամիության անդամների կողմից: Եվրոպացի քաղաքական գործիչներն այն անվանել են ԵՄ անդամության “շահագործում” եւ կարծիք են հայտնել, որ տվյալ առաջարկությունից հատկապես ակտիվորեն կօգտվեն Չինաստանի բնակիչները:

Հունգարիան ԵՄ անդամ է 2004-ից: 2011-ին Բուդապեշտը ԱՄՀ-ից 15-20 մլրդ դոլար խնդրեց 3-4 տարով: ԱՄՀ-ին դիմելու պատճառը երկրի` պարտքերը մինչեւ տարեվերջ մարել չկարողանալն էր: 2012-ի հունվարին ԵՄ իշխանությունները մերժեցին Հունգարիային միջոցներ հատկացնել իրենց ֆոնդից: Բացի այդ, Հունգարիայի եւ Եվրամիության հարաբերություններն ավելի սրվեցին այն բանից հետո, երբ այնտեղ նոր սահմանադրություն ընդունվեց:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ