23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նյու Յորքը “բուժում է վերքերը” /վիդեո/

“Սենդի” փոթորիկը Նյու Յորքից շարժվել է դեպի երկրի ավելի խորքը եւ Կանադայի կողմը: Նախնական տվյալներով` ԱՄՆ-ի 17 նահանգներում փոթորկի զոհն է դարձել 50 մարդ: Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտնել է, որ միայն “Մեծ խնձորի քաղաքում” 18 մարդ է մահացել, չնայած նրանց թիվը շարունակում է աճել: Փրկարարներն սկսել են աշխատել քաղաքի ամենից շատ ջրով հեղեղված մասերում, գրում է “Российская Газета”-ն:

Քաղաքապետի խոսքով` ամենադժվարը կլինի մետրոյի աշխատանքների վերականգնումը: Դրա համար առնվազն 4 օր կպահանջվի: Սակայն Նյու Յորքն արդեն “բուժում է վերքերը”: 25 տարվա մեջ առաջին անգամ երկօրյա դադար տված նյույորքյան բորսան կրկին կսկսի աշխատել: Աշխատանքը կվերականգնեն նաեւ Ջոն Քենեդիի անվան միջազգային եւ Նյուարք օդանավակայանները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի արեւելյան ափի երկայնքով ձգվող երկաթուղին: Հոկտեմբերի 31-ին կսկսեն աշխատել նաեւ Վաշինգտոնի բոլոր վարչական հաստատությունների աշխատակիցները:

Փոթորկի պատճառած վնասից ամենից շատ հավանաբար կտուժեն ապահովագրական գործակալությունները: Ջրի տակ են մնացել շուրջ 300 հազար տներ, տասնյակ հազարավոր ավտոմեքենաներ են անպետք վիճակում: Դեռեւս 7 մլն մարդ է մնացել առանց էլեկտրականության արեւելյան ափի 15 նահանգներում եւ Կոլումբիա ֆեդերալ շրջանում:

http://youtu.be/Lb8yg_IUqnY

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ