22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ-ում հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Տասներեք տարի առաջ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

Մեր պետականության կայացման գործում նրանց կատարածը, մեծ ներդրումն ու նվիրումն անմոռանալի եւ ուսանելի են։

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորները, զոհվածների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները, խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ծաղիկներ դրեցին ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին նրանց հիշատակը։

«Այսօր հավաքվել ենք հարգանքի տուրք մատուցելու մեր պետական ու քաղաքական գործիչներին»,-լրագրողներին ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Սա ոճրագործություն էր ազգի, պետու՛թյան նկատմամբ: ԱԺ-ի անունից դատապարտում եմ այս ոճրագործությունը եւ ցավ ապրում մեր գործիչների կորստի համար»:

Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրին՝ տիկին Ռիմա Դեմիրճյանը, շնորհակալություն հայտնեց խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանին՝ ոճրագործության զոհերի հիշատակն անմար պահելու, Ազգային ժողովում ամեն տարի հիշատակի արարողություն կազմակերպելու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ