16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Մենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են «Հանրապետական» բառի հետ ու պարտվում․ Մամիջանյան

ՀՀԿ ԳՄ անդամ  Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրվա մղուժ ասում են՝ «մոտիվցիա» բառի հայերեն տարբերակն է։

Կարդում ես լրահոսը՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցել է հերթական (արդեն չեմ հիշում թվով որերորդ՝ 8-րդ կամ 9-րդ) շինծու քրեական գործը։ Այս անգամ, հավանաբար, Հայաստանի տարածք ներթափանցած և հայ օջախի վրա հարձակված ադրբեջանցուց ուշադրություն շեղելու համար:

Նայում ես ԱԺ նիստը՝ մենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են «Հանրապետական» բառի հետ ու, հիմնականում, պարտվում:

Բացում ես տելեգրամը՝ այնտեղի ֆաունայի ներկայացուցիչները ԱԲ-ով անտաղանդ սարքած նկարներով պայքարում են մեր դեմ՝ իրենց նիկոլական լինելու փաստերին ու իրական լուսանկերներին «հակահարված» տալով:

Կհարցնեք, թե սրա ի՞նչն է մոտիվացնող. եթե վատ մարդիկ մեր դեմ պայքարում են, ուրեմն մենք ամենինչ ճիշտ ենք անում։

Հա, մեկ էլ որոշ քպ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք»։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2026/10/06/210739

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ